Զորակոչին վերաբերող բողոքների թիվը 60 տոկոսով նվազել է
Society2018 թվականի զորակոչի համեմատ 2019 թվականին նորակոչիկների թիվն աճել է 15 տոկոսով:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Նորակոչիկների թվի աճին զուգահեռ մոտ 60%-ով կտրուկ նվազել է զորակոչին առնչվող բողոքների թիվը: Սա բավական գոհացուցիչ և, կարելի է ասել, անգամ աննախադեպ արդյունք է»,- նշեց Բալայանը:
2019 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին: