Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 

Վաղ կենսաթոշակի անցնելու` առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը. ԱՆ

Քաղաքական

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանումներ է ներկայացնում  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի որոշ դրույթների վերաբերյալ: Պարզաբանումները ներկայացվում են՝ հաշվի առնելով  առանձին դրույթների շուրջ ծավալված քննարկումները: Ներկայացնում ենք ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի վարչության տրամադրած հաղորդագրությունն ամբողջությամբ:

  1. Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորները որոշակի ժամանակահատվածում հրաժարական ներկայացնելու դեպքում կպահպանեն հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձը և այլ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո կօգտվեն դատավորի համար օրենքով սահմանված կենսաթոշակից։ Այս կարգավորման հետ կապված հարկ է նշել, որ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու պրակտիկա կիրառվել է տարբեր երկրներում։ Վերջին տարիներին ամենաշատը քննարկված այդպիսի նախաձեռնություններից են Հունգարիայի 2011-2012 թվականների և Լեհաստանի 2017-2018 թվականների համապատասխան օրենսդրական գործընթացները: Մասնավորապես, Հունգարիայում 2011 թվականին ընդունված օրենքի համաձայն դատավորների և դատախազների կենսաթոշակի անցնելու տարիքը 70-ից փոխվեց 62-ի (աստիճանաբար բարձրանալով մինչև 65)՝ նրանց 70-ի փոխարեն կենսաթոշակի ուղարկելով 62 (65)-ում: Լեհաստանում ներկայացված օրենսդրական փոփոխությունը նախատեսում էր երկրի գերագույն դատարանի դատավորների 40%-ի վաղ կենսաթոշակի անցնելը: Դանիայում դատավորների պաշտոնավարման տարիքը լրանում է 70 տարեկանում, սակայն նրանց վաղ կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում սկսած 60 տարեկանից: Բելգիայում դատավորը կարող է իր դիմումի համաձայն մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակի անցնել՝ պահպանելով իր պատվավոր կոչումը կրելու իրավունքը և ծառայելով որպես փոխարինող հաշտարար-դատավոր (magistrate) մինչև 73 տարեկանը լրանալը:

Վաղ կենսաթոշակի անցնելու` առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը։ Այս եզրահանգումը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՋԻ ԲԻ-ն և այլոք ընդդեմ Հունգարիայի գործով կայացված վճռի վրա, որտեղ Դատարանն ընդգծել է, որ այն դատավորների մասով, ովքեր կամավոր դիմում են ներկայացրել օրենքով նախատեսված ժամկետը վրա հասնելուց առաջ, պետությունը խախտում թույլ չի տվել, քանի որ. «(...) պետությունը չի խաղացել ակտիվ կամ ապօրինի դեր դիմումատուներին իրենց կամքին հակառակ կենսաթոշակի ուղարկելու հարցում»:  Ի հավելումն, նշենք, որ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն իր CM/Rec(2010)12 հանձնարարականի բացատրական զեկույցում ընդգծել է, որ. «Վաղ կենսաթոշակի անցնելը պետք է հնարավոր լինի միայն դատավորի դիմումի հիման վրա կամ բժշկական պատճառներով»։

Ակներև է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորության նախատեսումը չի խախտում միջազգային չափանիշները։ Ինչպես ընդգծված է նախագծի հիմնավորման մեջ, դրույթը նպատակ ունի կյանքի կոչելու 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ամրագրված՝ Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը։ Մասնավորապես՝ 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգ, ինչը ենթադրում է, որ Սահմանադրական դատարանի դատավորները ընտրվելու են  Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի և Կառավարության առաջարկությամբ՝ տասներկու տարի ժամկետով: Դատարանի նման կազմավորման մոդելը ներկայիս պայմաններում կարող է երբեք կյանքի չկոչվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ (վերջին երկու փոփոխությունները տեղի են ունեցել տասը տարի պարբերականությամբ), կամ դրա կենսագործումը կարող է տևական ժամկետով հետաձգվել: Ուստի նախագծով առաջարկվող վաղ կենսաթոշակի համակարգը նպատակ ունի ապահովելու 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրված Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի կենսագործումը: 

  1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմի իջեցումը քսանութից քսանհինգ՝ դատական համակարգ երիտասարդ, համակարգի այլ ներկայացուցիչների հետ կախվածության կամ կապվածության մեջ չգտնվող անձանց ներգրավելու նպատակով: Նախ և առաջ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ սահմանված տարիքը վերաբերում է դատավորների թեկնածուի հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը մասնակցելուն, ոչ թե անմիջապես դատավոր նշանակվելուն։ Դատավոր նշանակվելու համար թեկնածուն պետք է գրավոր քննության մասնակցի, որից հետո՝ Բարձրագույն դատական խորհրդում անցնի բանավոր հարցազրույցի փուլը, ապա՝ մասնագիտական պատրաստում անցնի Արդարադատության ակադեմիայում։ Թեկնածուի մոտ դատավոր նշանակվելու համար անհրաժեշտ հատկանիշների առկայությունը գնահատվում է այս գործընթացի արդյունքում։

Դատավոր նշանակվելու կամ այդ նպատակով ուսուցում անցնելու ցածր տարիքային շեմ է նախատեսվում մի շարք երկրներում, իսկ որոշ երկրներում ընդհանրապես նման շեմ չի սահմանվում՝ շեշտը դնելով մասնագիտական հմտությունների և փորձի վրա։ Նման մոտեցում է դրսևորվել օրինակ՝ Էստոնիայում, որտեղ դատավոր դառնալու նվազագույն տարիքային շեմ նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են կրթական ցենզի և համապատասխան մասնագիտական և անձնային որակների վերաբերյալ պահանջներ : Դատավորների համար նվազագույն տարիքային շեմ նախատեսված չէ նաև Ավստրիայում, Դանիայում և Ռումինիայում : Դատավորների համար ցածր տարիքային շեմ է նախատեսված մի շարք երկրներում: Մասնավորապես, Նորվեգիայում շրջանային և վերաքննիչ դատարանների դատավորների նվազագույն տարիքը 25-ն է : Միևնույն տարիքն է սահմանված նաև Թայլանդում, Ռուսաստանի Դաշնությունում , Բելառուսում :   Միջազգային չափանիշները չեն նախատեսում դատավորների նշանակման համար նվազագույն տարիքային շեմ, քանի որ ավելի էական է դատավոր աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքները, հմտությունները և անձնային որակները, որոնց ստուգման համար մեր օրենսդրությամբ սահմանված են խիստ պահանջներ:

  1. Ինչ վերաբերում է նախագծով առաջարկվող` Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունների կասեցման պահանջին, ապա նշենք, որ օրենքը ՍԴ դատավորների համար չի նախատեսում անձեռնխմելիություն ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում: Այդ պայմաններում ՍԴ դատավորների լիազորությունների շարունակության հարցը մնում է չկարգավորված և նախագիծը առաջարկել է կիրառել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումները: Մասնավորապես՝ դեռևս 07.02.2018թ. ընդունված և 09.04.2018թ-ից ուժի մեջ մտած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը նախատեսում է բոլոր այլ դատարանների դատավորների լիազորությունների կասեցման պահանջ  քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքերում՝ անկախ այն հանգամանքից, թե քրեական հետապնդումը կամ ազատությունից զրկելը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ է, թե ոչ (հոդված 165): Հետևապես, Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ նույնպես կիրառել այժմ այլ դատարանների դատավորների համար գործող կարգավորումը:

Արդարադատության նախարարությունը կրկին հայտարարում է, որ բաց է բոլոր այն քննարկումների և կառուցողական առաջարկների համար, որոնց արդյունքում  օրենսդրական փաթեթը որակապես կդառնա ավելի լավը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Ամենադիտված