Անապայում հարբած տղամարդը հրացանով «ջարդել» է աշխատակցուհու դեմքը (տեսանյութ)
ՏեսանյութերԱնապայում հարբած տղամարդը հրացանով հարձակվել է հրաձգարանի աշխատակցուհու վրա և խփել նրա գլխին:
РЕН ТВ-ն հրապարակել է անվտանգության տեսախցիկի ֆիքսած կադրերը:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ընկերների խումբը մտել է հրաձգարան և նրանցից մեկը խնդրել է աշխատակցուհուն իրեն հրացան տալ կրակելու համար: Բացասական պատասխան ստանալուց հետո տղամարդը սկսել է ջարդուփշուր անելը շուրջը, թքել աշխատակցուհու վրա և հրացանով խփել նրա գլխին:
Արդյունքում՝ երիտասարդ կինը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ և շտապ հոսպիտալացվել:
Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել հարձակվողի ինքնությունը: