Թուրքիայում «Զոհաբերության տոնի» ժամանակ ցուլը մտել է խանութ (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայում «Զոհաբերության տոնի» (Kurban Bayramı) ժամանակ անասունների փախուստի դեպքեր են գրանցվել, ինչի հետևանքով մսագործները ստիպված են եղել ընկնել նրանց հետևից:
Ադըյամանի Ալթընշեհիր թաղամասում ցուլը, բեռնատար մեքենայի վրայից ցատկելով, խանութ է մտել` խուճապ առաջացնելով հաճախորդների մոտ: Խանութում բոլոր բաժինները շրջելուց հետո, ցուլը ցուցափեղկը կոտրելով դուրս է եկել:
Այս ամենն արձանագրել են խանութի անվտանգության տեսախցիկները:
Նշվում է, որ ցուլը 6000 թուրքական լիրայի վնաս է պատճառել խանութին: Ավելի ուշ մսագործին հաջողվել է բռնել կենդանուն, որից հետո մորթվել է: