Ֆրանսիացի մարզիկն ատամներով պոկել է կենդանի աքաղաղի գլուխը (տեսանյութ)
ՏեսանյութերՊելոտայի խաղացող Բիքսանտ Լարալդը կրծել է աքաղաղի գլուխը: Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և գրավել կենդանիների պաշտպանների ուշադրությունը, հայտնում է The Guardian-ը:
Կենդանասերները MesOpinions կայքում ստորագրահավաք են անցկացնում՝ կոչ անելով խաղացողին զրկել հովանավորությունից և արտաքսել թիմից:
Ստորագրահավաքին մասնակցել է ավելի քան 29 հազար մարդ: Լարալդին սպառնում է նաև տուգանք ու դատական հայց: