Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում երկրորդ տեղում է
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Սենթ Լուիսի կայծակնային մրցաշարում:
Արագ շախմատի մրցաշարից հետո այժմ գրոսմայստերները մրցում են կայծակնային շախմատում: Կայծակնային մրցաշարում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարյակինի, Լիժենի, Կարուանայի, Յանգի, Ռապորտի, Կարլսենի հետ: Հաղթեց Մամեդյարովին և պարտվեց Դոմինգեսին ու Լագրավին:
Այժմ 27 հնարավորից 17 միավորով Արոնյանը երկրորդն է: 17,5 միավոր ունի Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավը: