Բավական առիթներ ունեցել ենք խոսելու բանակցային դինամիկայի մասին․ Մնացականյան
PoliticalՀայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպման ժամկետներ չի նշում, բայց վստահեցնում է, որ այդպիսի հանդիպումները շարունակական են լինելու:
Այս մասին Մնացականյանը հայտնեց օգոստոսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Բավական առիթներ ունեցել ենք խոսելու բանակցային դինամիկայի մասին: Վերջին հանդիպումը կայացել է երկու ամիս առաջ: Դրանից առաջ կայացել էր ապրիլին, դրանից առաջ մարտին, դրանից առաջ հունվարին, և այս դինամիկան պահպանվում է: Նախատեսվում է սրա շարունակությունը, և մենք երբևէ այդ դինամիկայի առումով սպասեցնել չենք տվել, և մտադրություն չունենք փոխելու մեր մոտեցումը: Ինչ վերաբերում է ժամկետներին, նորից պետք է խնդրեմ ձեզ, որպեսզի մի փոքր համբերությամբ զինվեք, որովհետև ես սկզբունքային եմ համարում այն, որ հանդիպման մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ հանդիպման ժամն ու օրը համաձայնեցվում է համանախագահների և մյուս կողմի հետ: Բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ գործընթացը շարունակական է:
Արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահների մասնակցությամբ, տեղի է ունեցել հունիսի 20-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: