Ջիգարխանյանի ընկերը հերքել Է արտիստի շտապ հոսպիտալացման մասին հաղորդումները
ԱյլԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջագարխանյանը պլանային պրոֆիլակտիկա Է անցնում, նա ոչ մի լուրջ հիվանդություն չունի: Այդ մասին,ՌԻԱ Նովոստիի հետ զրուցելիս ասել Է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:
Ավելի վաղ Mash ալիքը հայտնել Է, որ Ջիգարխանյանը Մոսկվայի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում Է հայտնվել սիրտ-անոթային և երիկամային անբավարարության ֆոնին:
«Ոչ մի սուր հիվանդություն չկա, նա պարզապես պլանային պրոֆիլակտիկա Է անցնում: Ոչ մի վերակենդանացման բաժանմունքի մասին խոսք չկա: Չգիտեմ՝ ով Է դա գրում, լուրեր են տարածում, ոչ մի նման բան չկա»,- ասել Է գործակալության զրուցակիցը: