Ֆեդերերը դուրս եկավ հաջորդ փուլ
СпортՇվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 3-րդ շրջան:
ATP Ցինցինատիի մրցաշարի տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում Ֆեդերերն ուժերը չափեց Արգենտինայից Խուան-Իգնասիո Լոնդերոյի հետ: 1 ժամ 2 րոպե տևած մրցախաղում շվեյցարացին հաղթեց երկու սեթերում` 6:3, 6:4 հաշվով: