00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ողբերբական ավտովթար Կրասնոդարի մարզում. զոհերը ՀՀ քաղաքացիներ են Ֆերնանդո Տորեսն անցկացրեց կարիերայի վերջին հանդիպումըՍորոսականների «նահանջը առանց երգի». ԵՊՀ-ում կրքերը թեժանում ենՔիմ Քարդաշյանի նոր լուսանկարները` Բահամյան կղզիներիցՄխիթարյանն ու թիմակիցները նախապատրաստում են «Լիվերպուլ»-ի դեմ խաղին (տեսանյութ)Սեքսուալ Բելլա Հադիդը` լողազգեստով (լուսանկարներ)Բեքհեմների ընտանեկան հանգիստն Իտալիայում (լուսանկարներ)Արայիկ Հարությունյանը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» համաժողովին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին «Լոռի»-ն նոր ֆուտբոլիստ ունի

Արդարադատության նախարարությունը նենգափոխվում է միջազգային լավագույն փորձը դատական իշխանությանը հնազանդեցնելու նպատակով. Փաստինֆո

Օգոստոսի 9-ին արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Ինչպես գրում է Pastinfo.am-ը, փաթեթը նախարարության կողմից ներկայացվում է որպես դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ներդրմանն ուղղված նախաձեռնություն, որը «միաժամանակ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը»։ Փաթեթն աչքի է ընկնում մի քանի ուշագրավ կարգավորումներով։ Մասնավորապես, արդարադատության նախարարության կողմից առաջարկվում է, որ․

1.     2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ։

2.    Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքում դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև քրեական գործով վարույթի ավարտը։ Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը:

Նախարարության նախաձեռնության իրական նպատակը, առաջարկվող լուծումների իմաստալից լինելը և դատական իշխանության համակարգի անկախության տեսանկյունից դրա հետևանքները դարձել են հանրային քննարկման առարկա։ Ի պատասխան առավել զավեշտալի դրույթներին ուղղված քննադատությանը, արդարադատության  նախարարությունը երեկ՝  օգոստոսի 12-ին հարկ է համարել «որոշ դրույթների վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն»՝ իր պաշտոնական կայքում հրապարակված «Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը» վերտառությամբ նյութում։ Այդուհանդերձ, փոխանակ հարթելու արդեն իսկ բարձրացված բազմաթիվ մտահոգությունները, նախարարությունը իրենց գցել է մեկ այլ զավեշտալի իրավիճակի մեջ, երբ նախարարության կողմից բերվող հիմնավորումները և փաստարկները հերքվում են հենց նախարարության կողմից բերված այլ երկրների օրինակների և հղումների միջոցով (հղումներն, ի դեպ, հետագայում հեռացվել են կայքից՝ հավանաբար կատարված արկածախնդրությունը կոծկելու նպատակով):  

Այսպես, անդրադարձ է կատարվում կետ առ կետ։

 1. Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը

1)     Նախարարությունը փաստում է, որ նախագիծը ոչ այլ ինչ է, քան «դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու» պրակտիկայի ներդրում, որը կիրառվել է աշխարհի մի շարք երկրներում։ Մինչդեռ նախագծում բացարձակապես կենսաթոշակի մասին չէ խոսքը, այլ՝ «հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը» պահպանելու։ Ավելին, ի՞նչ վաղ կենսաթոշակի մասին կարող է խոսքը գնալ, երբ հենց Սահմանադրությունն է սահմանում կենսաթոշակային տարիքը՝ 70 տարեկանը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մաս)։ Ապա, հարց է առաջանում, թե ընդհանրապես ի՞նչ հիմքով է արդարադատության  նախարարությունը 45-ամյա Արման Դիլանյանին, 44-ամյա Վահե Գրիգորյանին (որն, ի դեպ, հարկ չի համարել իր կենսագրությունը հրապարակել ՍԴ պաշտոնական կայքում), 47-ամյա Արևիկ Պետրոսյանին, 53-ամյա Արայիկ Թունյանին (սրանք առավել ակնբախ օրինակներ են) շնորհում ժամանակից շուտ իրենց հանգիստը վայելելու իրավունք, երբ Սահմանադրությունն ամրագրում է բոլորի հավասարությունը օրենքի առաջ (28-րդ հոդված)։

2)    Սակայն առավել զավեշտալին սկսվում է նախարարության հիմնավորումներում, որոնք կարծես նախարարության ինչ-որ աշխատակցի «չար կատակ» լինեն։ Վկայակոչելով Հունգարիայի օրինակը, որտեղ «2011 թվականին ընդունված օրենքի համաձայն դատավորների և դատախազների կենսաթոշակի անցնելու տարիքը 70-ից փոխվեց 62-ի», նախարարությունը հղում է կատարում Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակված մի փաստաթղթի, որը վերնագրված է "Challenges for judicial independence and impartiality in the member states of the Council of Europe" , այսինքն՝ «Դատական իշխանության անկախության և անկողմնակալության մարտահրավերները ԵԽ անդամ երկրներում»: Ավելին՝ հղումը 56-րդ էջին է, որը գտնում է "IV. Infringement of the security of tenure of judges and prosecutors, their status and their independence in their working environment" մասի ներքո (Դատավորների և դատախազների իրենց պաշտոնում պաշտոնավարման, նրանց կարգավիճակի և աշխատավայրում անկախության երաշխիքների նկատմամբ ոտնձգությունը)։ Եվ իրավամբ, այդ բաժնում և, ընդհանրապես, վկայակոչվող փաստաթղթում ներկայացվում են ոչ թե հաջողված, այլ՝ դատական իշխանության անկախության նկատմամբ միջամտության քննադատելի պրակտիկան։

Եվ այսպես, հենց Հունգարիայի մասով նախարարության կողմից վկայակոչվող փաստաթղթում նշվում է, թե ինչպես են 2011 թ․-ի այդ  կարգավորումները սուր քննադատության արժանացել Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպական Հանձնաժողովի, Եվրոպական դատարանի կողմից, ինչպես են ի վերջո հակասահմանադրական ճանաչվել Հունգարիայի Սահմանադրական դատարանի կողմից, իսկ ՄԻԵԴ երկու դատական ակտերով Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահի իրավունքները ճանաչվել են խախտված (կետ 165-166), իսկ իրականացված օրենսդրական փոփոխությունները՝ նրա քաղաքական հայացքներով պայմանավորված (կետ 168)։

Փոխարենը, նախարարությունը «բաց է թողել» փաստաթղթի 54-րդ կետը, որտեղ տրվում է դատավորի՝ իր պաշտոնում անփոփոխելիության միջազգայնորեն ընդունելի չափորոշիչը, այն, որ դատավորների՝ իրենց պաշտոնում անփոփոխելիությունը և պաշտոնավարումը մինչև օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը, տրամաբանորեն կապված է նրա անկախության հետ ։

3)    Լեհաստանի պարագայում ևս ԵԽ վկայակոչվող զեկույցը քննադատում է լեհական իշխանությունների գործողությունները ուղղված Սահմանադրական տրիբունալի դեմ (կետ 176-178): Շարունակելով Լեհաստանի օրինակը՝ որպես «լավագույն փորձի» վկայակոչում,  նախարարությունը հղում է անում մեկ այլ աղբյուրի, որը տրամագծորեն հակառակ է նախարարության թեզին: Հրապարակումը վերնագրված է "EU court says Poland broke law by making judges retire early" («ԵՄ դատարանը ասում է, որ Լեհաստանը խախտել է օրենքը՝ ստիպելով դատավորներին վաղ թոշակի գնալ»)։ Հոդվածում նկարագրված է, թե ինչպես է ԵՄ դատարանը վճռել, որ Լեհաստանը հակասական փոփոխություններ կատարելով խախտել դատարանների անկախությունը՝ իջեցնելով Գերագույն դատարանի դատավորների կենսաթոշակի անցնելու տարիքը, դատավորների անփոփոխելիության սկզբունքը, որը նրանց անկախության առանցքային բաղկացուցիչն է։

Ի դեպ, հենց նախարարության վկայակոչած նյութում կա նաև մեկ այլ կարևոր եզրահանգում.  2017 թ․-ին կառավարող կուսակցության առաջարկած օրենքը, չնայած այն պնդումներին, որ նպատակ ունի ազատվել հին կադրերից, ներդնել ժամանակակից պահանջներին բավարարող և կոռուպցիայի զերծ համակարգ, իրականում պայմանավորված եղել քաղաքական այլ կողմնորոշում ունեցող դատավորներից ազատվելու և կառավարության նկատմամբ նվազ քննադատական դատավորներով համալրելու իրական նկրտումով։ Ավելին, նախարարությունը «մոռացել է» նկատել, որ Լեհաստանը նույնպես, ինչպես և Հունգարիան, 2018 թ․ նոյեմբերին ստիպված է եղել նահանջել իր այդ «բարեփոխումներից» և փոխել օրենքը[1]։

4)    Ապա, նախարարությունը բերում է [2] Բելգիայի օրինակը (4-րդ հղում)[3], որպես երկիր, որտեղ «դատավորը կարող է իր դիմումի համաձայն մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակի անցնել՝ պահպանելով իր պատվավոր կոչումը կրելու իրավունքը և ծառայելով որպես փոխարինող հաշտարար-դատավոր (magistrate) մինչև 73 տարեկանը լրանալը»: Այստեղ էլ նախարարությունը բավարար խորաթափանց չի եղել ուսումնասիրելու և հասկանալու համար, որ Բելգիայի կարգավորումները բխում են նվազագույն կենսաթոշակային տարիքի համահարթեցման ընդհանուր պետական քաղաքականությունից (կենսաթոշակային տարիքը 2018 թ. 60-ից բարձրացվել է 63-ի[4]), իսկ դատավորի ցանկությամբ՝ վաղ կենսաթոշակի անցնելու պարագայում՝ նրա կենսաթոշակը համապատասխանաբար վերահաշվարկվում և կրճատվում է։

5)    Իր սխալ թեզերը հիմնավորելու համար նախարարությունը վկայակոչում է ՄԻԵԴ նախադեպեր, որոնցում ամենևին էլ առկա չեն այն պնդումները, որոնք արվում են։ Հակառակը, վկայակոչվող նախադեպերը վերաբերում են նույն Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահի պաշտոնավարման վաղաժամկետի դադարեցմանը[5], որոնցով ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ԳԴ Նախագահի մանդատի վաղաժամկետ դադարեցումը տեղի է ունեցել իր մասնագիտական գործունեության ընթացքում հրապարակայնորեն արտահայտված կարծիքի համար և խախտել է ՄԻԵԿ 10 (1) հոդվածը[6]։

6)   Ինչ վերաբերում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականի բացատրական զեկույցից մեջբերմանը, ապա այն նույնպես առավել, քան թյուրընկալված է։ Այսպես, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականի 49-րդ կետը նախ ընդգծում է, որ «իր պաշտոնում պաշտոնավարելու երաշխիքները և  անփոփոխելիությունը դատավորների անկախության կարևորագույն տարրերն են»։ Ապա, 50-րդ կետում սահմանվում է, որ «Դատավորների պաշտոնավարման ժամկետները պետք է սահմանվեն օրենքով (ՀՀ պարագայում այդ երաշխիքը ամրագրվել է Սահմանադրությամբ՝ 166-րդ հոդվածի 8-րդ մաս): Մշտական նշանակումը պետք է դադարեցվի միայն օրենքով սահմանված կարգապահական կամ քրեական դրույթների լուրջ խախտումների դեպքում, կամ, երբ դատավորն այլևս չի կարող կատարել դատական գործառույթներ: Վաղաժամկետ կենսաթոշակի անցումը հնարավոր է իրականացնել միայն դատավորի խնդրանքով կամ բժշկական հիմունքներով»։ Վերջինս միայն դատավորին տրվող հնարավորություն է՝ կենսաթոշակի գնալու և որպես դատավոր աշխատած տարիների համար համապատասխան սոցիալական երաշխիքներից օգտվելու համար։ Սակայն, Հանձնարարականի համապատասխան դրույթը չպետք է մեկնաբանվի նախորդող դրույթների անտեսմամբ՝ որպես սողանցք գործադիրի ձեռքերում՝ դատավորից հրաժարական կորզելու դիմաց նրան հարկատուների հաշվին անաշխատ եկամուտներ վերապահելու համար։

7)    Նախարարության կողմից ներկայացվող և գործադիրի կողմից հաճախ շահարկվող մեկ այլ սին թեզ է սահմանադրական փոփոխությունների հաճախակիությունը, որով փորձ է կատարվում արդարացնել հարկատուի վրա դրվող այս բեռը։ Նշվում է, թե «դատարանի նման կազմավորման մոդելը ներկայիս պայմաններում կարող է երբեք կյանքի չկոչվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ (վերջին երկու փոփոխությունները տեղի են ունեցել տասը տարի պարբերականությամբ), կամ դրա կենսագործումը կարող է տևական ժամկետով հետաձգվել: Ուստի նախագծով առաջարկվող վաղ կենսաթոշակի համակարգը նպատակ ունի ապահովելու 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրված Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի կենսագործումը»: Նախարարությանը հարկ է հիշեցնել, որ սահմանադրական նորմերը արդեն իսկ կյանքի են կոչվել և համապատասխան սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո արդեն իսկ կան նոր կարգավորումներին համապատասխան նշանակված ՍԴ երկու դատավոր (9-ից)։

Բնականոն հունի պարագայում հաջորդ թափուր տեղը կառաջանա 2021-ին, մյուսը 2026-ին։ Մինչդեռ, նախարարության նախագիծը, քաղաքական նկատառումներով պայմանավորած, ՍԴ-ն կազմաքանդելու հերթական փորձն է, միայն թե այս անգամ, նախարարությունը ընտրել է ոչ թե Սահմանադրության 7-րդ գլխի (Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը) և 16-րդ գլխի (Եզրափակիչ և անցումային դրույթներ) միջև արհեստական ջրբաժան դնելու և սահմանադրի միասնական կամքը աղճատելու ձախողված ճանապարհը, այլ՝ «քաղաքակիրթ ճանապարհով» ժամանակից շուտ ՍԴ դատավորներին հրաժարական պարտադրելու։ Մինչդեռ սահմանադրի կամքը՝ ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետի առումով հստակ է, ներդաշնակ և հետևողական։

2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների կասեցումը

Սահմանադրությունը դատավորին վերապահում է արդարադատություն իրականացնելու գործառույթ և այդ գործառույթը չիրականացնելու հիմքը դատավորի լիազորությունների դադարեցումը կամ դադարումն է՝ Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված հիմքերով։ Չնայած սահմանադրական այս պահանջներին, արդարադատության  նախարարությունը, առաջարկում է նախատեսել սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավտոմատ կասեցում այն դեպքերում, երբ քրեական հետապնդում է հարուցվում դատավորի նկատմամբ նրա լիազորություններից չբխող գործողությունների համար։

Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասը դատավորի իմունիտետը սահամանափակում է միայն դատավորի պարտականությունների կատարումից բխող գործողություններով (ֆունկցիոնալ իմունիտետ)։ Անգամ ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում, դատավորի լիազորությունների կասեցման օրենսդրական կարգավորումների սահմանադրականությունը մնում է վիճելի, քանի Սահմանադրությունը նման հիմք չի նախատեսում։ Սակայն, ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում Սահմանադրությունը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար նախատեսում է կարևոր երաշխիք՝ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնություն՝ դատավորների պարագայում և Սահմանադրական դատարանի համաձայնություն՝ ՍԴ դատավորների պարագայում, որոնք պետք է գնահատեն քրեական հետապնդման հարուցման հիմնավորվածությունը։

Եթե ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում առնվազն կա գնահատող մարմին, ինչը մեղմում է լիազորությունների կամայական կասեցման վտանգները, ապա մյուս դեպքերում, ցանկացած քրեական գործի հարուցում ավտոմատ կասեցնում է դատավորի լիազորությունների իրականացումը՝ բացելով դատավորի վրա ազդեցության լայն դռներ։ Արդյո՞ք, դատական համակարգի անկախության մասին մտահոգ նախարարությունը պետք է ամրապնդեր դատավորի անկախության երաշխիքները, թե՞ էլ ավելի թուլացներ դրանք։ Ընդամենը 9 անդամից բաղկացած ՍԴ-ի պարագայում նախարարության համար պետք է ակնհայտ լինեին դատարանը կաթվածահար անելու վտանգները։ Չէ՞ որ Սահմանադրական դատարանի պարագայում, գործ ունենք Սահմանադրության գերակայության երաշխավորի հետ, իսկ թույլ տալով կաթվածահար անել Սահմանադրական դատարանը, թույլ ենք տալիս կաթվածահար անել մեր պետության սահմանադրական կարգի հիմքերը և իրավական անվտանգությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Լրահոս
24 Օգոս
Ամերիկուհին երկու բերան ունեցող իշխան է որսացել (լուսանկարներ) Կարող էի չէ՞ ես մի 10 սմ ավելի հասակով լինեի. Նազենի Հովհաննիսյանը` լողազգեստով (լուսանկար)ԱՄՆ-ում մարզաշապիկներ են թողարկում ամերիկյան Գրենլանդիայով 1915թ․ Թալեաթ փաշային աջակցող հայեր կային։ Ցավոք, այսօր ևս կան. Կարո Փայլանը՝ Մարգար Եսայանին Արմավիրի մարզի 2 գյուղում ապօրինի թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Ողբերբական ավտովթար Կրասնոդարի մարզում. զոհերը ՀՀ քաղաքացիներ են Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներՎաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է. Նիկոլ Փաշինյան Մենակ ի՞նձ են նեղացնում անոտ ու անձեռ երեխաների մասին հարցերը. Զարուհի Բաթոյան15-ամյա ռուս ջրային պոլոիստը հանկարծամահ է եղել Բուլղարիայում Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքի եզրակացությունն ուղարկեցինք նախարարին. Գոգյան Այստեղ է թաղված շան գլուխը. Հայկ Մարտիրոսյան Հնդկաստանում տղամարդը բաժանվել է կնոջից ծամոնի պատճառովThe Rolling Stones-ն իր անունով ժայռ կունենա Մարսի վրա Բալահովիտում ակումբի տնօրենը գարեջրի կոտրած շշով հարվածել է 36-ամյա մի տղամարդուՀրդեհ Շաքի գյուղում. այրվել է մոտ 20 հա անասնակեր Ազգային ժողովից 22 համակարգիչ է անհետացել «Զվարթնոց»-ի ճանապարհին Mitsubishi-ն բախվել է ծառին և տապալել այն․ կա վիրավոր Lուրեր են տարածվել, թե 3D հոլովակը պատրաստվել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից. ՔԿ-ն պարզաբանում էԴեմի Ռոուզը` լողազգեստով (լուսանկար)Ձեր դեմքը ծանոթ է. Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպեց դստեր ընկերուհուն (տեսանյութ) Էկոնոմիկայի նախարարությունը «Սպայկա»-ի բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ Ամազոնի անտառների այս կատաստրոֆիկ հրդեհների հետևանքը զգալու է ողջ երկրագունդը. Գագիկ ՍուրենյանԳյումրիում պարգևատրվել են բանակից զորացրված զինծառայողները Պատարայի ջրամբարի կառուցման ծրագիրը կներառվի 2020թ. պետական բյուջեի ծախսային մասում. Արայիկ ՀարությունյանԵրևանում և որոշ մարզերում ևս 4 ժամ ջուր չի լինիՄահացել Է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դևիդ Քոխը Սոցապ նախարարության պարզաբանումը 100 երեխայի հաշմանդամության կարգավիճակից զրկելու լուրերի մասին Փամբակցին մետաղյա դետալով հարվածել է 48-ամյա վանաձորցու գլխին. վերջինս մահացել է (տեսանյութ)Հայուհին արագացված կարգով ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստացել ծննդաբերական կծկումների պատճառով «Սպայկա»-ի բեռնատարները 2 օր է` անորոշ վիճակով կանգնած են Վերին Լարսի անցակետում. հայտարարություն Ֆերնանդո Տորեսն անցկացրեց կարիերայի վերջին հանդիպումըԽոսրովի անտառի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել. Գարիկ Սարգսյանն ահազանգում է Սորոսականների «նահանջը առանց երգի». ԵՊՀ-ում կրքերը թեժանում ենՄարդիկ գիտեն և վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից․ Նիկոլ Փաշինյան Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների աշխատանքային խմբի նիստըՔիմ Քարդաշյանի նոր լուսանկարները` Բահամյան կղզիներիցՀուսանք՝ Ջերմուկում հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ. Բեքարյան Մխիթարյանն ու թիմակիցները նախապատրաստում են «Լիվերպուլ»-ի դեմ խաղին (տեսանյութ)600 նոր աղբաման երեկ երեկոյան հասավ Երևան․ Հակոբ Կարապետյան Սեքսուալ Բելլա Հադիդը` լողազգեստով (լուսանկարներ)ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործի շրջանակներում ամբողջ գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանք Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը Բեքհեմների ընտանեկան հանգիստն Իտալիայում (լուսանկարներ)Դավթաշենում ռեստորանի աշխատակցը դանակահարել է 3 անձի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղում այրվում է անտառածածկ տարածք Արայիկ Հարությունյանը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» համաժողովին 3D հոլովակ՝ Լիդիանի կողմից ստանձնած՝ Ամուլսարում մեղմման և լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ Էրեկվանից էլի սկսել են զանգել արտասահմանյան համարներից մարդկանց. Սամվել Մարտիրոսյան «Արմավիր» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կնոջ և աներորդու սպանությունների մեջ մեղադրվող տղամարդու դին
Ամենադիտված
Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ) «70%-ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց». թեժ քննարկում Գեորգիսյանի կնոջ և Ալեն Սիմոնյանի միջև «Ռուս Քարդաշյանը»` նոր կրակոտ ֆոտոշարքում Մակրոնը ցավեցրել է կնոջ ձեռքը լրագրողների աչքի առաջ (տեսանյութ)ԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել էՄոդել Անիտա Հարությունյանին ծանր վիճակով Դուբայից տեղափոխել են ՀՀ-ի հիվանդանոցներից մեկը36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում Սերժ Սարգսյանի առանձնատո՞ւնն է կառուցվում. Մոնումենտում ակտիվ շինարարություն է (տեսանյութ) Զարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․ կասկածյալը 20 տարեկան է
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ Իգոր Կրուտոյի տարեդարձին (լուսանկարներ)Ջենիֆեր Լոպեսի հագուստը բացվել է Մոսկվայում համերգի ժամանակ (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)