Հրդեհ` Գուսանագյուղ գյուղի մոտակա սարում. այրվել է շուրջ 120 հա խոտածածկույթ
Emergency CaseՕգոստոսի 14-ին, ժամը 11:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:21-ին, մարվել՝ 19:14-ին: Այրվել է մոտ 120 հա խոտածածկույթ: