Պրոֆեսոր Վահագն Դադրյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան
ԱյլՄիջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի աճյունը ԱՄՆ-ից կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի (Տատրեան) անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար, իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ որոշում է կայացվել նրա աճյունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են»,- նշված է հայտարարությունում:
Վահագն Դադրյանը ծնվել է 1926 թ. մայիսի 26-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: 1955 թ. արժանացել է Հայաստանի ՀանրապետությանԳիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչման: Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայոցցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանականտեսանկյունների վերլուծությանը։ Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվհամալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում։ Արժանացել է ՀՀՄովսես Խորենացու մեդալի, ԳԱԱ ոսկե հուշամեդալի, Սուրբ Սահակ Սուրբ Մաշտոց մեդալի և ՀՀ նախագահի կողմից ոսկե մեդալի: Դադրյանը մահացել և հուղարկավորվել է 2019 թ. օգոստոսի 2-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում: