Վարչապետի օգնականն ազատվել է աշխատանքից
PoliticalՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Մհեր Սահակյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է Մհեր Սահակյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից՝ վերջինիս դիմումի համաձայն։
Սահակյանն այս պաշտոնը ստանձնել էր 2019 թ. ապրիլի 10-ից։