ՈւԵՖԱ. 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (լուսանկարներ)
SportՈւԵՖԱ-ն հրապարակել է 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք հավակնորդների անունները:
Լավագույնի կոչմանը հավակնում են «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը, կատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին ու Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Մրցանակակիրը հայտնի կդառնա օգոստոսի 29-ին՝ Մոնակայում կայանալիք ՈւԵՖԱ-ի միջոցառման ժամանակ: Այդ օրը կկայանա նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: