Ծովակցիները փակել էին ավտոճանապարհը
ՀասարակությունԾովակ գյուղի բնակիչներն այսօր առավոտյան փակել էին Երևան-Սևան-Վարդենիս ավտոճանապարհի՝ Ծովակ գյուղի հատվածը։ Նրանք բողոքում էին, որ իրենց համագյուղացին անհիմն կալանավորվել է։
Ճանապարհը փակելու հետեւանքով մեքենաների հսկայական խցանում էր առաջացել։
Նշենք, որ ավելի ուշ հավաքվածները բացել են ճանապարհը։
Աղբյուրը՝ A1+։