00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Փյունիկ»-ն ընկերական խաղում հաղթել է շվեդական թիմի Հայաստանում մեկնարկել է Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավը Ղազախստանի նախագահի խորհրդականը տպավորված է Հայաստանի հաջողություններով Մեծամորի տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տղամարդու դի Ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները հպարտ են իրենց վարչապետով․ Ալեն Սիմոնյան ՀՀ նախագահի որոշմամբ 3 զինծառայող Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել ԱԺ պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ ԿԸՀ-ն դիմում չի ստացել Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հանրաքվեի քարոզարշավին Արցախում 70-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել իր առանձնատանը «Իմ քայլը» նիստ է անցկացնում. ներկա է Նիկոլ Փաշինյանը

Երևանում բացվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը (տեսանյութ)

Օգոստոսի 16-ին Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Ռոդոլֆո Նին Նովոան մասնակցեցին Երևանում Ուրուգվայի գլխավոր Հյուպատոսության բացման արարողությանը: Այս մասին  հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարար Մնացականյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայ-ուրուգվայական հարաբերություններում այսօր բացառիկ իրադարձություն է տեղի ունենում. բացվում է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Շնորհավորելով բոլորիս այս առիթով՝ ցանկանում եմ հաջող և արդյունավետ առաքելություն մաղթել նորանշանակ գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոքին: Ցանկանում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանում Ուրուգվայի դեսպանին` պարոն Կարլոս Զգառբիին, և նաև Ուրուգվայում Հայաստանի դեսպանին՝ տիկին Էսթերա Մկրտումյանին: Դուք անմիջապես այն անձիք եք, որոնք կառուցում, հարստացնում են բովանդակությունն առօրյա աշխատանքով` հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերություններն առաջ տանելու համար:

Էդուարդո՛, հավաստիացնում եմ, որ Ձեր գործունեության մեջ Դուք կվայելեք Հայաստանի իշխանությունների և արտգործնախարարության ամբողջական աջակցությունը, և վստահ եմ, որ Դուք զգալի ավանդ կունենաք հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր և՛ Հայաստանը, և՛ Ուրուգվայն անցել են բավականին երկար և իրադարձություններով հագեցած ուղի: Սակայն սխալ կլիներ ասել, որ մեր բարեկամությունը սկիզբ է առել ընդամենը երկուսուկես տասնամյակ առաջ: Այն ունի ավելի խորը արմատներ․ երբ 1915թ. ցեղասպանությունը վերապրած առաջին հայը ոտք դրեց Ուրուգվայի հեռավոր, բայց հյուրընկալ ափերի վրա և վերգտավ այնտեղ արժանապատիվ, ապահով կյանքով ապրելու նոր հնարավորություն: Այլ կերպ չէր կարող լինել մի երկրում, որը հիմնված է մեծն ժողովրդավար և հումանիստ, Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի վեհ գաղափարների վրա:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հայ նաև մեծ էմոցիոնալ զգացում ունի Ուրուգվայի նկատմամբ` որպես մի երկրի, որը 1965թ. դրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի սկիզբը: Եվ ես առիթ ունեի նաև կիսվելու Ռոդոլֆոյի հետ այն պատմությամբ, որը 1965թ․ տեղի էր ունենում այստեղ՝ Հայաստանում, և թե ինչ նշանակություն ունեցավ Ուրուգվայի ճանաչումը Խորհրդային Միության մեջ Ցեղասպանության արտահայտման առումով. այն հիմք հանդիսացավ կառուցելու այն, ինչը որ ունենք այսօր, երբ 1967 թ. կառուցվեց Ցեղասպանության հուշահամալիրը։

Որպես արտաքին գործերի նախարար՝ չեմ կարող երախտագիտությամբ չնշել նաև այն աջակցությունը, որն Ուրուգվայը վերջին տարիներին ցուցաբերել է միջազգային օրակարգում ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների գործարկմանը միտված Հայաստանի ջանքերին:

Վերադառնալով հայ-ուրուգվայական միջպետական հարաբերություններին՝ պետք է արձանագրեմ, որ անցած քառորդ դարի ընթացքում մեզ հաջողվել է հաստատել փոխշահավետ համագործակցություն և գործընկերային սերտ կապեր։ Դրանք հիմնված են ընդհանուր արժեհամակարգի, ժողովրդավարական միևնույն սկզբունքների վրա: Մշտական և ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը: Հարուստ ավանդույթներ է կուտակել մեր համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդլայնման միտումներ ունի մեր երկրների միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտը: Ամուր կապեր են հաստատվել մեր երկրների օրենսդիր մարմինների միջև:

Համագործակցության բազմաթիվ հեռանկարներ ունենք արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտներում:

Հատուկ կուզենայի անդրադառնալ մեր համագործակցությանը հումանիտար ոլորտում՝ գիտությանը, կրթությանը, մշակույթին, սպորտին և զբոսաշրջությանը: Մենք միասին այս այցի ընթացքում քննարկել ենք բավական հավակնոտ ծրագրեր նաև այլ ոլորտներում: Ես վստահ եմ, որ Հայաստանում այսուհետ շատ ավելի հաճախ են հնչելու «Լա Կումպարսիտա»-ն և Կարլոս Գարդելի երգերը: Եվ նաև վստահ եմ, որ Ուրուգվայում ևս ավելի հաճախ են լսելու հայ մշակույթը՝ Արամ Խաչատրայանին, Առնո Բաբաջանյանին և հայ ժողովրդի մշակույթի այլ հսկաների:

Մեր համագործակցության շրջանակը իրապես բավականին լայն է:

Չեմ կարող չհիշատակել այն կարևոր դերը, որը մեր հարաբերություններում խաղում են Ուրուգվայում հաստատված մեր հայրենակիցները:

Ռոդոլֆոն արդեն նշեց, որ Ուրուգվայը հայրենիք է քսան հազար մեր հայրենակիցների համար, և դա պարզապես թիվ չէ: Նրանք ազնիվ, աշխատասեր, Ուրուգվայի նվիրված քաղաքացիներ են, որոնք ամբողջովին նպաստում են մեր եղբայրական Ուրուգվայի զարգացմանը և նաև մնում են շատ խորը հայ՝ իրենց ինքնությունը պահպանող ժողովուրդ:

Իմ գործընկերը բերեց մի քանի օրինակ՝ նախարար Լիլիան Քեշիշյանը, համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը: Եվս մեկ հայրենակից ունենք, ով շատ կարևոր դեր ունի սպորտի բնագավառում մեր համագործակցության համար` Ռոբերտո Մարկարյանի եղբայր Սերխիո Մարկարյանը, ով աշխարհահռչակ, ճանաչված ֆուտբոլային մարզիչ է: Իսկ մեր հավակնություններն այդ բնագավառում մենք վերջերս հայտնեցինք:

Հայ համայնքը եղել և մնում է կարևորագույն կամուրջ մեր երկու ժողովուրդների միջև հարաբերություններն ու բարեկամությունն ամրապնդելու և խորացնելու գործում, և ես իրենց խորապես շնորհակալ եմ:

Ավարտելով խոսքս, սիրելի՛ Ռոդոլֆո, ևս մեկ անգամ  ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացման առիթով, շնորհավորել բոլորիս, շնորհավորել նաև իմ լավ բարեկամներին՝ Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Դիվանագիտական համայնքն ակնհայտորեն մեծանում է:

Եվ մեծարգո՛ պարոն նախարար, մաղթում եմ բարեհաջող վերադարձ հայրենիք։ Մենք արդեն գծագրել ենք մեր հաջորդ քայլերը, որոնք ուղղված են լինելու մեր երկու ժողովուրդների, երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը»:

Լրահոս
18 Փետ
Ճապոնիայում անցկացվել է ավանդական «մերկ փառատոն» (տեսանյութ) Նաոմի Քեփբելը ցուցադրել է մերկ կուրծքը (լուսանկար)Տղամարդը գնդակահարել է կնոջը երեխայի աչքի առջև, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)Իռլանդիայի ափերին «ուրվական-նավ» են նկատելՄարդկանց տուր իշխանություն, բայց ճիպոտը ձեռքդ պահիր. Ստեփան Դանիելյան Տեսախցիկը ֆիքսել է «Бригада» սերիալի սաունդթրեքի կոմպոզիտորի մահը (տեսանյութ)Չինաստանից Ղազախստան տեղափոխված հայուհին 14-օրյա կարանտինից հետո դուրս է գրվել հիվանդանոցից «Նոա»-ն նոր դարպասապահ և կիսապաշտպան ունի Լոռու մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին. կան վիրավորներ«Էս նոր Հայաստանը չի, էս հինն ա, աչքերիս առաջ իմ երկիրը հնանում ա». Մարինե Պետրոսյան Նախաձեռնություն` ընդդեմ Հայաստանում գործող Սորոսի գրասենյակի Հարգելի հեղափոխական իշխանություններ, հիշեք ձեր խոստումները և հայտարարված նպատակները. Արա Պապյան Լիտվայի արտգործնախարարը հայերեն է պատասխանել ՀՀ ԱԳՆ շնորհավորանքին Բլոգերին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում Մոսկվայի մետրոյում արված պրանկի պատճառով (տեսանյութ)«Փյունիկ»-ն ընկերական խաղում հաղթել է շվեդական թիմի Այսպես վտանգի տակ են դնում կոռուպցիայի դեմ պայքարի ողջ փիլիսոփայությունը. Նորայր Նորիկյան«Ամեն ինչ՝ հանուն լավ կադրի». համարձակ զբոսաշրջիկը լուսանկարվել է ժայռի ծայրին (տեսանյութ)Մեր նախաձեռնությանը միացել է 61 իրավաբան. Ռուբեն Մելիքյան Հայաստանում մեկնարկել է Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավը Բաշկիրիայում ձիերի երամակն ընկել է լճի սառույցի տակ (տեսանյութ)Ղազախստանի նախագահի խորհրդականը տպավորված է Հայաստանի հաջողություններով Արքայազն Հարրիի նախկին ընկերուհին ինքնասպանություն է գործել Կալինինգրադում ամուսնական զույգին գնդակահարած անձն ազգությամբ ադրբեջանցի է. մանրամասներ (տեսանյութ)ՀՔԾ-ն այսօր ավարտել է Թովմասյան-Փանոսյան քրեական գործի նախաքննությունը. փաստաբանԱրարատի մարզում բախվել են Opel-ն ու Volkswagen-ը. վերջինն էլ հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերինԽոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում Քաղաքապետը թող վարչապետի նման լայվ մտնի, կոչ անի սփյուռքին գալ, Հայաստանում ներդում անել. Արմեն Ներսիսյան Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է «Ինչի՞ն համաձայն չեն «Ոչ»-երը» Տղամարդը ոսկե մատանի է գտել տապակած երշիկի մեջ (տեսանյութ) Փետրվարի 10-ից 16-ը Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ 19 վարորդ, մարզերում՝ 83 (տեսանյութ) Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ՀԸԳՀ-ի դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզի նախագիծը Տեսախցիկները ֆիքսել են աղջկա մահը մրցույթի ժամանակ (տեսանյութ)Անահիտ Սիմոնյանը ցույց է տվել, թե ինչ շքեղ ավտոմեքենա է վարում Դուբայում (տեսանյութ) 50-ամյա Ջենիֆեր Լոպեսը լողազգեստով ցույց է տվել իր կատարյալ մարմինը (լուսանկար)Մեծամորի տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տղամարդու դի Շքանշանի հանձնման արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկարներ) Ով և որքան է «փախցրել» պետական բյուջեից. Մաս I9-ամյա աղջիկը փրկել է 2 տարեկան երեխայի կյանքը (տեսանյութ)Իրանի հայկական եկեղեցում հարգել են ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ուկրաինացիների հիշատակը Ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները հպարտ են իրենց վարչապետով․ Ալեն Սիմոնյան ՀՀ նախագահի որոշմամբ 3 զինծառայող Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել Հզոր պայթյուն՝ Պակիստանում. կան զոհեր (տեսանյութ)Ի՞նչ հարցեր են քննարկվել «Իմ քայլի» նիստում. Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Վրաերթի ենթարկված տղամարդկանցից մեկը մահացել է Հայ և օտարերկրացի տրանսգենդերները՝ Ջիվանու անվան երաժշտական ուսումնարանի դիմաց (տեսանյութ) ԱԺ պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ ԿԸՀ-ն դիմում չի ստացել Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հանրաքվեի քարոզարշավին Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)Իջևանում փայտածուխի ապօրինի արտադրամաս է հայտնաբերվել (տեսանյութ)
Ամենադիտված
Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.am«Տղաս տանն է եղել, խմած էլ չի եղել». Ղալումյանի որդին ջարդել է ապարատն ու կոպեկնե՞ր գողացելԹումանյան-Վանաձոր ճանապարհին ջրատարը պայթել է և հեղեղել ճանապարհը (տեսանյութ) Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դինՈվքեր են այսօր բանակում զոհված զինծառայողները (լուսանկարներ) «Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթըՈվ է այսօր Արցախում զոհված զինծառայողը (լուսանկարներ)Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)«Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց»
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amԱշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՄոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Հայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (տեսանյութ) «Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԴեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Գաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ)