00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մահացել է Թունիսի նախկին նախագահը Փաշինյանը երկրում աշխատող միակ պաշտոնյա՞ն էՎերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Վարուժան Կաջոյանի և Լևան Բերիանիձեի մրցակիցները հայտնի ենՀՀ նախագահն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնակատարներ նշանակելու հրամանագրեր է ստորագրել Որ փողոցներն են փակ լինելու սեպտեմբերի 21-ին Գյումրիում (տեսանյութ)Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք Հայաստանի հավաքականը` ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ադրբեջանն ավելացրել է գազի արտահանումը Վրաստան

Կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր. Նիկոլ Փաշինյան

Կոտայքի մարզը եղել է Հայաստանի արդյունաբերության ամենահզոր կենտրոններից մեկը, և Հայաստանի կառավարությունը շարունակելու է արդյունաբերության զարգացման քաղաքականությունը: Այդ մասին «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» տնտեսական համաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետն ընդգծեց, որ Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը եղել են Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ուժը և այսօրվա  հավաքը ևս լավ առիթ է արձանագրելու, որ կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր: «Սա կարևոր արձանագրում է, որ անընդհատ պետք է անենք: Մեր գործողություններն ուղղված պետք է լինեն հենց այդ նպատակի իրագործմանը: Այս ընթացքում կառավարությունը պարբերաբար մշտական շփումների մեջ է Հայաստանի արդյունաբերողների հետ ու մեր առաջնային խնդիրներից մեկն է՝ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք մեր արդյունաբերության մրցունակությունը կզարգացնեն: Սա կարևոր և նուրբ աշխատանք է, որը պետք է անենք առաջիկայում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունն աջակցելիս պետք է համոզված լինի, որ իսկապես իրականացնում է արդյունաբերական ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու գործողություններ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ Կոտայքի մարզը մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի, այս ընթացքում եղել են նվիրյալներ, որոնք խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների վրա փոքր բջիջներ են ստեղծել:

«Ուզում եմ գնահատել նրանց աշխատանքը, արդյունաբերության ոլորտում էլ ակտիվիստներ և ֆանատներ կան, որոնք բացի արդյունաբերությունից որևէ բան չեն ուզում տեսնել: Իհարկե, սա չի նշանակում, որ որևէ կերպ նսեմացնում ենք այլ ոլորտների կարևորությունը: Կոտայքը զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկն է, և կառավարության հաջորդ առաջնահերթությունը՝ զբոսաշրջությունը նույնպես պետք է զարգանա: Կոտայքում բարձր տեխնոլոգիական ընկերություններ ևս կան, և մենք քայլեր ենք իրականացնում, որ այս ոլորտը ևս զարգանա»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև արդյունաբերական  գյուղատնտեսության զարգացումը և նկատեց, որ այստեղ ևս Կոտայքն ունի մեծ պոտենցիալ: «Արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով նկատի ունեմ, որ գյուղատնտեսության օգտակար գործողության գործակիցը պետք է բարձրանա: Կարծում եմ, որ ռացիոնալությունը մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկն է: Ցավոք, շատ դեպքերում կորցնում ենք այն՝ սկսած պետական կառավարման համակարգից: Մեր խնդիրն է ներդրված գումարից հնարավորինս ստեղծել ավելի շատ արդյունք, հենց այս ռացիոնալությունն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին և միակ գրավականը: Այս գաղափարը բոլորիս ուշադրության կենտրոնում պահելու առումով այս քննարկումները շատ կարևոր են»,- ասաց վարչապետը:

Տնտեսության և հանրային կյանքի մյուս ոլորտներում շփումը, հաղորդակցությունը, գաղափարները միմյանց հետ կիսելը, ըստ Նիկոլ Փաշինյանի, շատ կարևոր են: «Այս համաժողովները շփման լավ հարթակ են և լավ է, որ այս քննարկումները շարունակում ենք: Նմանատիպ միջոցառումներ անցկացնելու ենք բոլոր մարզերում, ցանկանում եմ հաջողություն մաղթել այսօրվա աշխատանքին, անհամբերությամբ սպասում ենք ծանոթանալու գործարարների հաջողություններին և ծրագրերին, որպեսզի տեսնենք, թե կառավարությունն ինչով կարող է աջակցել և խթանել  դրանց:

Կարծում եմ, մեր համընդհանուր հավաքական աշխատանքի ամենակարևոր ուղղությունը պետք է լինի իրականության հետ ուղիղ կապ ունեցող, իրականությունից բխող լավ լուրերի ստեղծումը և դրանցից բխող լավատեսությամբ հնարավորինս շատ մարդկանց վարակելը: Հույս ունեմ, որ այսօր այս հարթակից կլսենք լավ լուրեր, որոնք կոգեշնչեն ներկաներին և բոլոր այն մարդկանց, ովքեր մեր համաժողովին հետևում են լրատվությամբ, համացանցով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի ու շատ այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր։ Համաժողովին կներկայացվի նաև մարզի ներդրումային գրավչության մասին ֆիլմի ցուցադրություն։

Ներդրումային-բիզնես համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում գործունեություն իրականացնող գործարարների։

 

Լրահոս
19 Սեպ
Պատգամավոր Քաջիկ Գևորգյանն ամուսնացել է (տեսանյութ)Արտակարգ դեպք Երևանում. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել են Այրվածքների կենտրոնԳյումրիի ոստիկաններն ապօրինի թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Մահացել է Թունիսի նախկին նախագահը Լուիզա Ներսիսյանը՝ լողազգեստով (լուսանկարներ)Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus-ն ու BMW-ը. կա վիրավոր Երևանի, Աբովյանի և Սևանի որոշ հասցեներում գազ չի լինի Մայրը երեխային քնեցնելու համար հերոին է տվել Սա հերթական ապացույցներից է, որ իմ անվան հետ խաղալու փորձը կրել է կազմակերպված բնույթ. Դավիթ ՍանասարյանԱՄՆ դեսպանատունը 100․000 դոլար է տրամադրում Սանահինի վանական համալիրի վերականգնման համարՀՀ ոստիկանության կրթահամալիրում թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգարք է անցկացվել Հրաժարականի պատճառներ չկան. Լենա Նազարյան Վանաձորում՝ հարսանյաց սրահի դիմաց, վրաերթի հետևանքով մահացել է 64-ամյա հետիոտնըԱշխարհում տարեկան 2,8 մլն հղի կին և նորածին Է մահանում. ԱՀԿ Վանաձորում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել (տեսանյութ) Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ Վրաստանում անչափահասների թրաֆիքինգի համար ձերբակալվել է 11 մարդ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին Թողարկվել Է Միխայիլ Կալաշնիկովի մասին ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ) Արմեն Գրիգորյանը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Իրավաբանի ու կլասիկ քաղաքական գործչի համբավ ձեռք բերած «ֆրակցիան» այս նախագծի հիմնավորում գրեթե չի տալիս. Արտակ ԶաքարյանՆոր Արեշում դի է հայտնաբերվել Փաշինյանը երկրում աշխատող միակ պաշտոնյա՞ն էՆիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ) Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին Մենք չունենք ֆունդամենտալ աշխատություններ Հայաստանի ռազմական պատմության վերաբերյալ. Արմեն ԱյվազյանՄեդալների քաշի և բաղադրության վերաբերյալ իրավապահ մարմինները տեղեկացվել էին դեռ ամիսներ առաջ. Արարատ ՄիրզոյանՎերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ Վարչապետն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Դատի եմ տալու հերթով. Շուշան Պետրոսյան Զոհրաբ Մնացականյանը դասախոսությամբ է հանդես եկել Լատվիայի համալսարանում Սեդրակ Առուստամյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեցԻնչ կապ ունեն Արթուր Վանեցյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը (լուսանկար)Դա կլինի Ադրբեջանի վերջը. Ժիրայր ՍեֆիլյանՊարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Դիմել եմ գլխավոր դատախազին ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման փաստով քրգործ հարուցելու պահանջով. Մարուքյան Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Վարուժան Կաջոյանի և Լևան Բերիանիձեի մրցակիցները հայտնի ենԱյս տարի ԿԲ-ի կողմից գնված արտարժույթը հասել է 398 միլիոն դոլարի. Փաշինյան ՀՀ նախագահն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնակատարներ նշանակելու հրամանագրեր է ստորագրել Որ փողոցներն են փակ լինելու սեպտեմբերի 21-ին Գյումրիում (տեսանյութ)Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք Հայաստանի հավաքականը` ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ադրբեջանն ավելացրել է գազի արտահանումը Վրաստան 2012-ին Փաշինյանի վրա հարձակված կինն այսօր կառավարության դիմաց է եղել. Ալեն ՍիմոնյանԱզատ ոճային ըմբիշներ Թևանյանը և Հարությունյանը դուրս մնացին ԱԱ-ի հետագա պայքարից Կինը երեխային փակել է տանը և անհետացել. արտառոց դեպք՝ ՌԴ-ումԱԺ-ի հանձնաժողովները նիստեր են գումարել Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է
Ամենադիտված
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էՄահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԻրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)