Արարատի մարզում մեկ օրում բերման է ենթարկվել 13 քաղաքացի (տեսանյութ)
ОбществоՕգոստոսի 15-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա Արտաշատի, Մասիսի եւ Արարատի բաժինների ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նպատակը հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր:
Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին եւ բերվեցին 13 անձինք:
Հայտնաբերվեցին նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ: Որոշ խախտումների համար կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Ուժեղացված ծառայությունները շարունակական են: