Հայկ Սարգսյանը վաղը փարթի է կազմակերպել Սևանի ափին. հրավիրված են նաև պատգամավորները (լուսանկարներ)
PhotosArmDaily.am-ի տեղեկություններով վաղը Շորժայում փարթի է անցկացվելու։ Փարթին սկսվելու է առավոտյան ժամը 10-ին և ձգվելու է մինչ ուշ երեկո, որի ընթացքում ծովափնյա խաղեր են կազմակերպվելու, սելֆի՝ ջրի տակ, իսկ երաժշտությունը ապահովելու են DJ-ները։
Փարթիի կազմակերպիչը պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ Միջոցառմանը մասնակցելու համար բոլոր պատգամավորները հրավիրատոմսեր են ստացել և նրանցից շատերը պատրաստվում են մասնակցել ծովափնյա փարթիին։
Նշենք, որ Հայկ Սարգսյանը Instagram-ի story բաժնում տեսանյութ է հրապարակել միջոցառման նախապատրաստական աշխատանքներից և DJ-ների անունները։