Հրդեհ` Կամարիս գյուղում. այրվել է անասնագոմի տանիքը (տեսանյութ)
Emergency CaseՕգոստոսի 17-ին, ժամը 11:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել՝ 12:45-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ (մոտ 60 քմ):