Քադիրովը պատմել է, թե ամենից շատ ինչից է վախենում
ԱյլՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պատմել է սեփական վախերի մասին: «Ես վախենում եմ կորցնել խիղճս, պատիվս, արժանապատվությունս: Մնացած ոչնչից չեմ վախենում»,- ասել է Քադիրովը On TV You-Tube-ալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ եթե ինքը որևէ մեկից վախենար, ապա ժամանակին «չէր սկսի այն, ինչը սկսել էր նրա հայրը»՝ Ահմադ-Հաջի Քադիրովը, և չէր շարունակի միջազգային ահաբեկիչների դեմ պայքարը:
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հայտարարել է, որ իր խոսքերը Ցանցում հաճախ են խեղաթյուրում «դավաճանները, շեյթաններն ու կեղծ հերոսները», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: