Երևանի քաղաքապետը հիմա, երևի, ձեռքերն է շփում․ Սամվել Ֆարմանյան
ԲլոգոսֆերաԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երևանի քաղաքապետը հիմա, երևի, ձեռքերն է շփում՝ Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի և հարակից նոր հարցերի շուրջ հանրային նկատվող լարման ֆոնին աղբահանության խնդիրները մոռացվեն գնան, ինքը պլստա:
Չես պլստալու: No way: Հլը մի երկու-երեք շաբաթ ունես, գլուխդ տուր պատին, պատը գլխիդ` գտիր լուծումները, տեր կանգնիր «Մաքրելու՛ ենք» կարգախոսիդ:
Երևանը մաքրվելու է աղբից: Հայկ Մարությանի հետ, թե առանց նրա, մաքրվելու է»։