00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական ենՌուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա ՆովոստիԴատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան Մենք պարտավորվում ենք ապահովել հայոց պետականության շարունակակությունը․ Արմեն Գրիգորյան Խախտումներ՝ Երևանի մանկապարտեզներում․ ՍԱՏՄ Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն պահվում է վատ պայմաններում. հայտարարությունԱնորոշություն, հակասություններ, զավեշտալի դեպքեր. շտապօգնության բժիշկն աշխատանքային առօրյայից է պատմում«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը. Pastinfo.am Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Ո՞նց վերադառնանք Հայաստան, երբ հյուպատոսարանն ու դեսպանատունը չեն աշխատում․ ՀՀ քաղաքացի

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն (մաս առաջին)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին խորհրդակցության սղագրությունը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր մենք հավաքվել ենք՝ քննարկելու Ամուլսարի հետ կապված իրավիճակը: Քննարկման նպատակը հետևյալն է՝ այսօր զեկույցներ չենք ունենա, որովհետև ես հետևել եմ բոլոր զեկույցներին և նաև հրապարակային հարցազրույցներին, մասնավորապես, Քննչական խմբի ղեկավարի:

Ցանկանում եմ մենք սկզբից հարցերով անցնենք, որ այս ընթացքում նաև ծագած հարցերին պատասխաններ ստանանք, որպեսզի մեր դիրքորոշումները հստակեցնենք: Այս նպատակով ես հարցեր կուղղեմ, կբարձրացնեմ, և ներկաներից, ով կունենա պատասխանները, կարձագանքի:

Գանք ամենասկզբից, պարոն Գրիգորյան: Քրեական գործը հարուցվել է հուլիսի 20-ին: Ես ուզում եմ հասկանալ քրեական գործի հարուցման առիթը ո՞րն է եղել: Ես հիշում եմ, որ ես Ձեզ գրություն էի ուղարկել. այդ գրությո՞ւնն է եղել քրեական գործի հարուցման առիթը, թե՞ մինչ այդ հարուցված էր քրեական գործը:    

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-   Բարև Ձեզ, մեծարգո պարոն վարչապետ: Շնորհակալություն, ճիշտ եք հիշում, քրեական գործի հարուցման առիթը, ըստ էության, նախկին փոխոստիկանապետի գրությունն էր, որը մենք դիտեցինք որպես հաղորդում: Ապա ինքն արձագանքեց, որ դա հաղորդում չէ, մենք հիմնավորեցինք, որ դա հաղորդում է, բայց իրեն այդ մասին չտեղեկացրեցինք: Ըստ էության, իրավաբանորեն մենք ճիշտ ենք: Մինչև ժողովն սկսելը,պարոն վարչապետ, մենք Ձեզ համար վեր ենք հանել թերությունները, «Էլարդ»-ի, «Լիդիան»-ի արձագանքները և մեր վերլուծությունը: Կարծում եմ՝ Ձեզ պիտանի կլինի: Թույլ տվեք ներկայացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես հետևեցի նաև մեկնաբանություններին, բայց ևս մեկ անգամ ճշտելու համար ուզում եմ հասկանալ՝ քրեական գործը հարուցվելուց հետո Քննչական խումբը, ճի՞շտ եմ հասկանում, որ հավաքել է դաշտում եղած ամբողջ ինֆորմացիան բաց աղբյուրներից, այսինքն՝ դեմ, կողմ, բաց նամակներ և այլն: Այդ ամեն ինչը հավաքվել է քրեական գործում, մինչ այդ եղած փաստարկներից որևէ մեկը քրեական գործի նյութ է դարձել, և ամբողջը դարձել է քրեական գործի նյութ:    

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-   Պարոն վարչապետ, քրեական գործը հարուցելուց հետո ոլորտի առաջատար մասնագետները՝ համալսարանների, ակադեմիայի և ոլորտում հեղինակություն վայելող այլ մասնագետներ, բոլորը ներգրավվել են որպես փորձագետներ: Ապա փորձաքննությունը հանձնարարվել է  «Ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, որից հետո, երբ արդեն քննարկումները թեժացան, երբ մենք հասկացանք, որ «Գոլդերի» եզրակացությանը պետք է արձագանքի ևս մեկ հեղինակավոր միջազգային կազմակերպություն, նոր մենք հանձնարարեցինք միջազգային փորձագետներին  փորձաքննության կատարումը: Իսկ մինչ այդ ոլորտի բոլոր առաջատար մասնագետները ներգրավված են եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Եղե՞լ են մարդիկ, որոնք դրա հետ կապված տեղեկատվություն են տրամադրել, հրապարակային խոսել են և այլն, որպես վկա հրավիրվել, հարցաքննվել: Այսպիսի երևույթներ եղե՞լ են:       

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-  Այո, մասնավորապես, ճիշտն ասած, այդ կնոջ անունը չեմ հիշում, ով պնդում էր, որ Ապոլոն տեսակի թիթեռ է այնտեղ բնակվում և սնվում է ոզնաթուփ մեխակով: Այո, նմանատիպ բոլոր անձինք՝ որպես վկա, հարցաքննվել են մեզ մոտ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հիմա եկեք անդրադառնանք մրցույթի փուլին, երբ «Էլարդ» ընկերությունն ընտրվել է: Նախ, պարոն Ավինյան, Դուք այն օրը տեղեկատվություն էիք տալիս, որ այս ընթացքում մենք կապ ենք հաստատել: Այդ դրվագը նորից մանրամասն ներկայացրեք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, երբ փորձաքննության հարցն արդեն ակտուալ էր դառնում, Շրջակա միջավայրի նախարարությունը տարբեր միջազգային կազմակերպություններից փորձեց հասկանալ, թե ով նման փորձաքննություն կարող է անել, մասնավորապես, «NRGI»-ի կողմից՝ National Resource Government Institutе:  Սա ինստիտուտ է, որը EITI կազմի անդամ է: Կարծում եմ՝ տիկին Շուշանյանն ավելի լավ կբացատրի:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան – Պարոն վարչապետ, NRGI-ը, կարելի է ասել, հասարակական կազմակերպություն է՝ ուղղակի գլոբալ մակարդակի: Բավական հեղինակավոր, բնական ռեսուրսների կառավարման ինստիտուտ, միջազգային գլոբալ կոալիցիա է և ներկայացնում է քաղհասարակության հատվածը: Նույն  EITI-ում՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունում, այն հանդես է գալիս որպես քաղհասարակության սեկտորի ներկայացուցիչ:        

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, մենք կապվեցինք տարբեր կազմակերպությունների հետ, ովքեր խորհուրդ էին տալիս՝ ինչ կազմակերպություն կարող է նմանատիպ փորձաքննություն անել: NRGI-ի խորհրդով  նաև ուղիղ կապ է հաստատվել, եթե չեմ սխալվում, սկզբում Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Էլարդ» ընկերության հետ, որը համարվում էր այս տարածաշրջանում այդ գործի մասնագետը և մի ընկերություն, որը կարող է նմանատիպ գործ իրականացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- NRGI-ն այս խնդիրներով զբաղվող գլոբալ ընկերակցությո՞ւն է, որտեղ տարբեր կազմակերպություններ են, տարբեր երկրներ, այո՞: 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Եթե ես տիկին Շուշանյանին ճիշտ հասկացա, EITI-ում միշտ ենթադրվում են մի քանի խաղացողներ մեկ սեղանի շուրջ: Օրինակ՝ մեզ մոտ դա կառավարությունն է, բիզնեսն է և քաղհասարակությունն է: Երբ մենք քննարկում էինք Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության հետ մեր գործողությունները, քաղհասարակության ճյուղը տարբեր ՀԿ-ներից էր կազմված: Ենթադրում եմ, որ EITI խորհրդում NRGI-ն ամենաբարձր մակարդակում գտնվող քաղհասարակության հասարակական կազմակերպությունն է: EITI-ը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունն է, որը միջազգային նախաձեռնություն է, որի անդամ ենք նաև մենք, և որոշակի պարտավորություններ ունենք ստանձնած այդ կազմակերպության անդամ լինելով հանդերձ, որով մենք պարտավորվել ենք ապահովել արդյունահանող ճյուղերում թափանցիկություն՝ օրենսդրական մակարդակում և նմանատիպ գործընթացներում: Մեզ մոտ, օրինակ, այն մեծ փաթեթը, որ արդյունահանող ճյուղերում ընկերությունների սեփականատերերի բացահայտումն էիք պարտադրում, ընդունել ենք EITI նախաձեռնության շրջանակում: Ֆորմատըն հետևյալն էր՝ կառավարություն, բիզնես և քաղհասարակություն իրար հետ քննարկումների միջոցով, կոնսենսուսով գալիս են վերջնական համաձայնությունների, թե ինչպիսի փաթեթ պետք է ներկայացվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան-  Տեխնիկական առաջադրանքը ձևակերպելու համար պետք է միջազգային կառույցի դիմեինք: Մենք դիմեցինք միջազգային կառույցի, իրենք էլ ասացին՝ ձեր տարածաշրջանում այսպիսի մի կազմակերպություն կա՞, իրենց հետ աշխատե՞ք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Հիմա մրցույթի փուլին անդրադառնանք: Այդ տեխնիկական առաջադրանքի հիման վրա հայտարարվեց միջազգային բաց մրցույթ, և մասնակցել է 2 ընկերություն: Այստեղ, իմիջայլոց հակասություն կա, մի տեղ գրվում է բուլղարական ընկերություն, մի տեղ գրվում է կանադական: 

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Մասնակցել է բրիտանական «WSP» ընկերությունը:     

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, հաշվի առնելով, որ բրիտանական այդ ընկերությունը նախկինում կատարել էր Թեղուտի պոչամբարի փորձաքննությունը, որն այնքան էլ արդյունավետ չէր կատարվել,  այդ իսկ պատճառով բնապահպանների ոլորտում ստվերվել էր իրենց համբավը: Մենք, բնականաբար, նախապատվությունը տվեցինք «Էլարդ»-ին:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյան-  Իսկ «TRC» ընկերությունն ի՞նչ ընկերություն է: Տեղեկանքներում գրված է, որ իրենք «Էլարդ»-ին ենթակապալառու են եղել, այսինքն՝ «Էլարդ»-ին աջակցել են:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան «TRC» ընկերությունն ամերիկյան դարձյալ աշխարհահռչակ ընկերություն է: «TRC» ընկերությունից հրավիրվել էին ջրերի ոլորտի մասնագետները, մասնավորապես, ովքեր հենց երկրաբանության և ջրերի վերաբերյալ փորձաքննությունն են իրականացրել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան-  Շատ լավ: Հիմա, ըստ էության, «Էլարդ»-ը մրցույթին մասնակցում է, և այս տրամաբանությամբ փաստորեն հետագայում է «TRC»-ն միացել, այո՞, թե՞ ի սկզբանե մրցույթի ժամանակ մենք իմացել ենք, որ իրենք էլ են ներգրավվել:  

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Տեխնիկական առաջադրանքի հետ միաժամանակ որպես տեխնիկական առաջադրանքի բաղկացուցիչ մաս նաև պահանջ էր դրվել՝ ընկերությունները ներկայացնեին փորձագետների ցանկ, այդ փորձագետներին որակավորման բոլոր մանրամասն չափանիշները, ինչպես նաև այն ընկերություններին, որոնք կհրավիրվեն «Էլարդ»-ի կողմից մասնակցելու փորձաքննությանը, որպեսզի հնարավորություն ունենայինք պարզելու, թե եթե անգամ հրավիրված փորձագետներ լինեն, նրանք որևէ առնչություն չունենան «Լիդիան» ընկերության հետ, որևէ ձևով:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյան-  Այսինքն՝ այդ մասերը լիարժեք ստուգվե՞լ են:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան- Այո, նրանք ընդհանրապես Հայաստանում որևէ գործունեություն չեն իրականացրել և որևէ առնչություն չեն ունեցել ոչ միայն «Լիդիան»-ի, այլև հետազոտությունն իրականացնող ընկերությունների հետ:  Իսկ «WSP»-ի պարագայում կային նման կասկածներ:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյան-   Հիմա ուզում եմ հասկանալ՝ «TRC» ընկերությունը նույնպես միջազգային հեղինակություն համարվող  ընկերությո՞ւն է: Եվ հիմա, ըստ էության, կարո՞ղ ենք արձանագրել, որ այս մրցույթին մասնակցելով՝ «Էլարդը», ըստ էության, մասնակցել է՝ որպես այս միջազգային կառույցի ներկայացուցիչ՝ նաև հաշվի առնելով, որ մյուս ամերիկյան ընկերության հետ իրենք փաստորեն կոալիցիայի մեջ են եղել:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, քանի որ մենք տեխնիկական առաջադրանքը շատ լայնածավալ և մանրակրկիտ տվել էինք և «Էլարդ»-ի մասնագետները դրանց ծանոթացել էին, իրենք իրենց հերթին, որպեսզի իրենց գործունեությունը, գործողությունները համապատասխանեցնենք Քրեական դատավարության պահանջներին, մենք իրենց ասել էինք, որ յուրաքանչյուր այն անձին, ով ինչ-որ մի գործառույթ կատարելու է, իրենց ներկայացնեն՝ մեր կողմից  փորձագետ ճանաչելու համար: Իրենք այդ անձանց տվյալները մեզ ներկայացրել են, մենք իրենց առանձին որոշումներով ճանաչել ենք փորձագետներ: Եվ, կհիշեք, մայիսի վերջերին, երբ իրենք նախնական ներկայացնում էին կառավարությունում, այդ ոլորտի անձինք էլ էին  նստած: Իհարկե, իրենցից մեկն էր խոսում, 1-2-ը, բայց իրենք էլ էին նստած ու իրենց մասով ներկայացնում: Մենք ընթացակարգերը պահպանել ենք:        

Վարչապետ Նիկոլ Փաշինյան-   Շատ լավ:  Հիմա գանք փորձաքննությանը: Հիմա տեսեք, երբ Դուք ներկայացնում էիք և՛ աշխատանքային քննարկման ժամանակ, և՛  կառավարության նիստում, Դուք հասկանալիորեն ներկայացնում էիք եզրակացությունը՝ մեզ հուզող 3 հիմնական կետերի վերաբերյալ: Դա պարզ էր, հասկանալի էր և հստակ էր, բայց հիմա մենք ի՚նչ իրավիճակում ենք. երբ կարդում ենք բուն, ծավալուն փաստաթուղթը, հանդիպում ենք բազմաթիվ ձևակերպումների, որոնք հարցեր են առաջացնում: Այսինքն՝ այդ ձևակերպումների մեջ, հիմա ես չմեջբերեմ, բայց ասենք, օրինակ, կա «աղբյուրների և հորերի ստորերկրյա ջրերի որակի  ելակետային տվյալները թերի են, ԲՍԱԳ-ից… ԲՍԱԳ-ը ի՞նչ էր։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան- Պարոն վարչապետ ՇՄԱԳ-ից զատ, որը մեր օրենսդրության պահանջն է, «Լիդիան» ընկերությունը նաև պատրաստել է փաստաթուղթ՝ ԲՍԱԳ, որը միջազգային ստանդարտներին համապատասխանեցման համար էր և միջազգային ֆինանսական կառույցներից փող ստանալու համար:         

Վարչապետ Նիկոլ Փաշինյան-  ԲՍԱԳ-ից հետևում է, որ հետազոտության ընթացքում այցելություններ չեն կատարվել բոլոր հնարավոր աղբյուրներ, ընդ որում՝ հետազոտություններն անցկացվել են չոր եղանակին, դրանց ազդեցությունը պատշաճ չի կարող գնահատվել և այլն: Ավելի խիստ ձևակերպումներ կան: Իհարկե, «Էլարդ»-ի հետ մեր աշխատանքային քննարկման ժամանակ այս նախադասությունները հնչել էին, և մեր եզրակացությունն այն էր, որ այս պնդումները պետք է քննվեն՝ հասկանալու համար, թե ինչքանով են դրանք համապատասխանում:

Սա կարևոր նյուանս է, որովհետև հիմա մենք պետք է նաև մեր հանրային քննարկումների ժամանակ արձանագրենք, որ կա «Էլարդ»-ի եզրակացությունը, որը քրեական գործի նյութերի մի մասն է: Քննչական խմբի ղեկավարը, ճիշտ է, իր հարցազրույցներում դա ասում է, բայց մի քիչ տեմինաբանորեն է ասվում և երևի լայն հանրության համար ընկալելի չէ՝ անընդհատ նշելով, որ քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների համակցությամբ է գնահատվում ամեն գնահատական: Այսինքն՝ հիմա Քննչական կոմիտեի ասածի տրամաբանությունը հետևյալն է՝ այո, այստեղ կան գնահատականներ, այդ գնահատականները քրեական գործի շրջանակում քննվել են և դրանց արդեն տրվել է գնահատական: Բայց հիմա հարց է ծագում՝ այսինքն՝ տրամաբանությունն է, որ եթե այստեղ գրված է, որ ինչ-որ բան չի համապատասխանում իրականությանը և այլն, վարույթն իրականացնող մարմինը հրավիրել է, ասենք, վկայի կամ «Լիդիան»-ի ներկայացուցիչներին, և այս թեմայի հետ կապված հարցեր է տվել: Եվ այդ բոլոր հարցերի հետ կապված փարատվե՞լ են «Էլարդ»-ի բարձրացված հարցերը, դրա հետ կապված կասկածները: Ես ճի՞շտ եմ հասկանում:  Այսինքն՝ մենք հիմա վստահ կարող ենք աել, որ «Էլարդ»-ի կողմից նշված, բարձրաձայնված թերությունների վերաբերյալ տարվել է քննություն, և ստացվել են պատասխաններ և եզրակացություններ:  

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-Պարոն վարչապետ, իրավացի եք: Ես կարող եմ երկու ձևով ներկայացնել՝ ամփոփ և ընդարձակ: Առաջարկում եմ սկզբում ամփոփ ներկայացնել, եթե չբավարարի՝ անցնեմ ընդարձակին: Իրականում «Էլարդ» կազմակերպությունը յուրաքանչյուր կետով՝ դա վերաբերում է երկրաբանությանը, երկրաքիմիային և այլն, բոլոր կետերով իրենք ներկայացնում են մի շարք թերություններ: Ըստ էության, թերությունները վերաբերում են, այո, ելակետային տվյալներին, ստորգետնյա ջրերի քարտեզագրման մոդելավորմանը և մի շարք այլ թերություններ: Մեր վերջին քննարկման ժամանակ, երբ մասնակցում էին նաև «Էլարդ»-ի փորձագետները, մենք որոշում կայացրեցինք, որ առավել նպատակահարմար և արդյունավետ կլինի «Լիդիանի» մասնագետներին ներգրավելը՝ որպես այդ փորձաքննության կողմ, որպեսզի նրանք միմյանց կարծիքներով փոխանակվեն, մեկը մյուսին ապացուցի իր ճշտությունը կամ անճշտությունները: Եվ, ըստ էության, բոլոր կետերին «Լիդիան»-ը պատշաճ արձագանքել է, որում «Էլարդ»-ի մեկնաբանությունները և գնահատականները երբեմն այդքան էլ արդյունավետ և համոզիչ չեն լինում, ինչքան «Լիդիան»-ինը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այստեղ հարց է ծագում՝ ո՞վ է դրա գնահատողը. այսինքն՝ 2 փորձագետ խոսում են իրենց փորձագիտական լեզվով, մենք լսում ենք: Պարզ է, որ վարույթն իրականացնող մարմինն է գնահատողը, բայց վարույթն իրականացնող մարմինը փորձաքննություն նշանակելու որոշման մեջ ասել է, որ այս խնդիրները հասկանալու համար պետք են հատուկ գիտելիքներ, և դրա համար մենք փորձաքննություն ենք նշանակում: Հիմա 2 կողմի փորձագետներ իրենց լեզվով խոսում են, մենք ո՞նց ենք  գնահատում՝ իրենցից ով է ավելի ճիշտ ասում:            

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-Պարոն վարչապետ, գնահատման առաջին չափորոշիչն այն է, որ «Էլարդ»-ը, այդ թերություններով հանդերձ, ասում է, որ լրացուցիչ մեղմման միջոցների կիրառման պարագայում այդ ամբողջ վտանգները չեզոքացվում է և ռիսկերը դառնում են կառավարելի: Գնահատման երկրորդ չափորոշիչը, որ «Լիդիան»-ը ասում է՝ այո, ես համաձայն եմ, և դրանք կիրառում եմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դրանք ՇՄԱԳ-ի մեջ կա՞ն:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Պարոն վարչապետ, «Լիդիան»-ը որդեգրել է ճկուն քաղաքականություն, ինչը նշանակում է, որ եթե մեղմման միջոցներից մեկն իրեն չարդարացնի, ապա ինքը պարտավորվում է, այդ մեղմման միջոցներից բացի, կիրառել լրացուցիչ կամ մեկ այլ: Գնահատման չափորոշիչները սրանք են՝ «Էլարդ»-ը ասում է՝ այո, ելակետային տվյալները սխալ են, այո, ինչ-որ ստորերկրյա ջրերի մոդելավորում սխալ է, այո, ինչ-որ մի բան ճիշտ չի գնահատվել, ինչ որ մի բան, օրինակ, գոլորշիացումը «Լիդիան»-ի կողմից գերագնահատվում է և այլն, բայց, այնուամենայնիվ, եթե այս մեղմացուցիչ լրացուցիչ միջոցները կատարվում են, դրանք ամբողջը չեզոքացվում են: Մեր գնահատման չափորոշիչը դա է եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Կներեք, այստեղ ուրիշ հարց է ծագում. եթե այն տվյալը այդքան էլ ճիշտ չէ, վերադառնալով մեր քրեական գործի նյութին և առարկային, որտեղ ասվում է, որ բնապահպանական, այսինքն՝ առիթն այն է, որ ռիսկերը թաքցնելու վերաբերյալ է, այդ դեպքում այդ փաստը, որը ճշգրիտ չէ, բավարար չէ և այլն, սա քրեաիրավական գնահատականի արժանի փաստ չէ՞, թե՞ «Լիդիան»-ի փաստարկներով դրանք փարատվել են:     

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-Պարոն վարչապետ, այստեղ խոսքը գնում է ոչ թե ելակետային տվյալները թաքցնելու մասին, այլ, ըստ «Էլարդ»-ի, ելակետային տվյալները բավարար չեն: «Լիդիան»-ն իր տեսակետը ներկայացնում և հիմնավորում է, որ բավարար են, օրինակ, ասում է՝ մենք առաջնորդվել ենք  Գարդ ուղեցույցով, «Էլարդ»-ն ասում է, որ կարելի էր մեկ այլ ուղեցույցով առաջնորդվել, «Լիդիան»-ն ասում է՝ ոչ, ես Գարդով եմ առաջնորդվել: Մյուս պարագայում «Լիդիան»-ն ասում է՝ ես Սոպեկի մեթոդն եմ կիրառել, «Էլարդ»-ն ասում է՝ կարելի էր նաև Պակերի մեթոդը կիրառել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեթոդաբանակա՞ ն բանավեճ է:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ և՛ մեդոթաբանական, և՛ գիտական, և՛ շատ նեղ ոլորտային մասնագիտական, որում մենք, ըստ էության, պարտավոր ենք լսել 2 կողմերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հաջորդ հարցը.՝ «Լիդիան»-ին ներգրավելը և իրենց լսելը պարտավորությո՞ւն է, թե՞ հայեցողություն:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-Դա փորձաքննության ընթացքում հայեցողությունն է, բայց եթե եզրակացությունն ստանալու ժամանակ ինքը ներկայացնում է եզրակացության ծանոթացման փուլում մի շարք հիմնավոր նկատառումներ, միջնորդություններ, հայտարարություններ և այլն, և եթե վարույթն իրականացնող մարմինը համարում է դա հիմնավոր, որի պատճառով, ստացվում է, եզրակացության արդյունքները դնում են կասկածի տակ, ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կրկնակի փորձաքննություն նշանակել: Այսինքն՝ փորձաքննության փուլում ներգրավելը հայեցողական է, բայց եթե փորձաքննության ավարտից հետո ներկայացնում է հիմնավոր միջնորդություններ, որը կասկածի տակ է դնում եզրակացությունը, ապա այդ ժամանակ պարտավոր է կրկնակի նշանակել:    

 

ՍՂԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԸ


 

Լրահոս
29 Մայ
Կանանց մոտ 12%-ը երբեք օրգազմ չի զգացել. հետաքրքիր փաստեր ինտիմ կյանքի մասինԱմբողջովին մերկ աղջիկն օրը ցերեկով ֆոտոսեսիա է կազմակերպել քաղաքում (տեսանյութ)«Մենք «բառադի» ազգ չենք, հարգելի Նարեկ»Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են ՀայաստանԴաժան դեպք. հարբած տղամարդը բռնաբարել, ապա սպանել է 80-ամյա թոշակառու կնոջը Ալեն Սիմոնյանը երևի մտածում է, որ ես հետևից կգրկեմ նրան. Ռուբեն Հայրապետյան. 168.am Աբովյանի ծննդատունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ մահացած նորածնի վերաբերյալ Մարիամ Փաշինյանն առաջին անգամ լողացնում է իր՝ Մոլի անունով շանը (տեսանյութ)ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Հայաստանում ծառայող ռուս սահմանապահներինՄայիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանում արձանագրվել են իրավախախտումներ. ոստիկանություն (տեսանյութ)Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այցելել է Սարդարապատ Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարումՊարեկի թեկնածուի ընտրության համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ. սա ճիշտ որոշում չէ․ Ոստիկանապետի նախկին տեղակալ Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի հիմնավոր կասկածը․ պաշտպան Պրեմիեր լիգայի վերսկսման հստակ օրը հայտնի է Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետները այցելել են Վորոնցովյան պալատ Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. News.am Վարակի «ռեկորդներ»-ին հաղթելու համար պարետատունն ունի տարբեր սցենարներ․ դրանցից որը կիրագործվի՝ պարզ չէՄասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ քննարկումՄարմաշենում ֆուտբոլի խաղի ժամանակ մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով կա ձերբակալված «Մարդուն տանել, օրերով պահել, օրերով ծեծել, օրերով ստորացնել...». Ալեն Սիմոնյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մասին33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ քննվող քրգործով 4 անձ բերման է ենթարկվել․ ՔԿՌուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ «Մենք միասին ենք դիմավորում արևածագը». վրացական անսամբլի նվերը՝ Հայաստանին (տեսանյութ)ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել Բացահայտ ասում եմ ՝ դուք այն տեղում չեք, որտեղ պիտի լինեիք. Գևորգ Խուրշուդյանը՝ վարչապետին Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակումՄայիսյան հերոսների պատգամն է մեզ՝ յուրաքանչյուր օրը նվիրենք հայոց պետականության ամրապնդմանը. Ավինյան Սորոսականների տհաճ անակնկալը՝ Նիկոլ ՓաշինյանինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքիում. կա 6 վիրավորԻնչպես է իրականացվելու թեթև կամ առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը (տեսանյութ)Որքանո՞վ «կծանրանա» օլիգարխների «հարկային բեռը» Նոր ՀայաստանումՀՀ 71 քաղաքացիներին տեղափոխող երեք ավտոբուսներն ուղղություն վերցրին դեպի Հայաստան. Վրաստանում ՀՀ դեսպանություն (տեսանյութ)«Հզոր պետություն ենք ուզում, ուրեմն առաջին հերթին պարտավո՛ր ենք մեծարել ընտանեկան արժեքները...». Սարգիս Գրիգորյան Վրաստանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք․ Ռիա ՆովոստիԵրևանում 40 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 18 իրավախախտում Գիորգի Գախարիան շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինՄիջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ, անցակետեր. Ոստիկանապետ Մենք գիտենք բռունցքվել և հաղթանակած դուրս գալ մեզ վիճակված բոլոր գոյամարտերում. ՊապիկյանՈչ ոք չի կարող բացառել, որ ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի. Փաշինյան«Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական ենԳեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան մեկ նոր դեպքՉկա երաշխիք, որ նույնիսկ առողջ և երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով. Թորոսյան Ռեյդերը լինելու են շարունակական. Արման Սարգսյան «Հարսնաքարի» ղեկավարի գործով Ռուբեն Հայրապետյանն ու ևս 4 անձ կկալանավորվեն. ՔԿ Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը Երևանն է. վարչապետԿա հանդուգն սուտ և կա ՀՀ կառավարության սուտ. Գևորգ Գրիգորյան (տեսանյութ) Մարզերում կասեցվել է 12 օբյեկտների գործունեությունը
Ամենադիտված
Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Արտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Կարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարըՀրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Հրազդանից դեպի Հանքավան հատվածում երկնաքար է ընկել (տեսանյութ)«Չմոռանանք Արտուշ պապիի «իդեալական» տունը»Ինչ է կատարվել ֆուտբոլ խաղալիս. մանրամասներ՝ Մարմաշենում 20-ամյա երիտասարդի մահվան դեպքիցԿորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետՌեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Հայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Բացառիկ կադրեր Գավառում տեղի ունեցած ողբերգական սպանություններից (տեսանյութ)Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը․ Վահե Տեր-Մինասյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջևՄանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Խարկովում ոստիկանները ձերբակալել են մերկ կնոջ՝ իր դստեր գլուխը ձեռքինԹալանել են Սամվել Ալեքսանյանի խանութը. գողացել են շուրջ 80.000 դոլարԻ՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել երջանիկ լինելու համար
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՍոթք գյուղում երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղելՈվ է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել տոմատի մածուկի շնորհիվ․ Daily Mail