Սարանսկում հարբած հայրը փորձել է երեխային վայր գցել բազմահարկ շենքի պատուհանից (տեսանյութ)
ВидеоՌԴ Սարանսկ քաղաքում հարբած հայրը փորձել է երեխային վայր գցել բազմահարկ շենքի 3-րդ հարկի պատուհանից: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Մորդովիայի Հանրապետության ԱԻՆ լրատվական ծառայությանը:
Ականատեսները պատմում են, որ ի սկզբանե տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է տնային պարագաներ շպրտել պատուհանից և հայհոյել:
Ապա վերցրել է իր երեք ամսական դստերը և սպառանցել, որ վայր կգցի նրան:
ԱԻՆ ծառայության աշխատակիցներին հաջողվել է հարևանի պատշգամբից թափանցել տուն և վնասազերծել նրան: Երեխայի կյանքը, բարեբախատաբար, փրկվել է:
Տղամարդը ձերբակալվել է և գտնվում է ոստիկանական բաժանմունքում: