00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Նախագահը նոր դատավորի է նշանակել Փաստացի Ամուլսարի գործով հարուցված քրգործով նոր քննչական խումբ է ձևավորվել ՔԿ-ում. ՀԲՃ Վայոց Ձորում ծեծկռտուքին մասնակցել են ՊՆ սպան, այլ ծառայողներ ու մարզպետի օգնականը Հիմքը տեսնենք՝ դիրքորոշումը կհայտնենք. ԼՀԿ-ն դեռևս ձեռնպահ էՎրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում է հայտարարել Հիմա արդեն Ադրբեջանը պետք է վախենա. Հայաստանի նոր և հզոր զենքը. Արմեն Այվազյան (տեսանյութ) Ծանրորդների մրցելույթների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում «Վարչապետն ինձ հետ կադրային նշանակումներ չի քննարկում և ինձ հետ չի համաձայնեցնում». Աղաջանյան Աշխատանքի նկատմամբ սերը բնութագրիչ է հայ և իրանցի ժողովուրդների համար. Զարուհի Բաթոյան Ով կփոխարինի Վալերիյ Օսիպյանին

ՔՀԿ-ները պահանջում են պատասխանատվության ենթարկել ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին

ՀՀ ոստիկանության կողմից երեկ՝ օգոստոսի 19-ին, խաղաղ հավաքի ազատության ոտնահարման կապակցությամբ ՔՀԿ-ները հրապարակել են հայտարարություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այն բոլոր ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, կոպտել են քաղաքացիներին ու բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, եւ նաեւ պատասխանատվության ենթարկել ոստիկանության այն պաշտոնյաներին, որոնք հրամայել են խոչընդոտել քաղաքացիների խաղաղ հավաքը և հրապարակային տեղեկացնել ձեռնարկած միջոցների վերաբերյալ:

ՔՀԿ-ների հայտարարության տեքստը՝ ստորեւ․

«2019թ. օգոստոսի 19-ին, առաջին անգամ՝ 2018թ. հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը և վերանայի գործող պրակտիկան:

2019թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի և հարակից բնակավայրերի քաղաքացիներին, որոնք Բաղրամյան 26 հասցեում հանդիպում էին ՀՀ վարչապետի հետ: Ոստիկանական ուժերը մի քանի շարքով պահպանում էին ՀՀ նախագահական նստավայրը՝ արգելելով քաղաքացիներին մոտենալ նստավայրի արդեն իսկ փակ դարպասներին, ինչը ստիպել էր քաղաքացիներին հավաքն անցկացնել պողոտայից հակառակ մայթին՝ հավաքի նպատակին չառնչվող այլ վայրում: Սա ամբողջությամբ կրկնում էր նախկին՝ բռնապետական ռեժիմի օրոք տարվող պրակտիկան:

Բաղրամյան 26-ում քննարկումն ավարտվելուց հետո, քաղաքացիները, հիասթափված վարչապետի հետ հանդիպման ընթացքից և արդյունքներից, որոշեցին դրանց վերաբերյալ հանրային քննարկում անցկացնել Ազգային Ժողովի հարակից այգում: Վերջինիս դարպասները 2018թ. հոկտեմբեր ամսից բաց են եղել հանրության առջև և տարածքն օգտագործվում էր տարբեր հանրային միջոցառումներ կազմակերպելու համար: Սակայն քաղաքացիների տեղ հասնելուն պես՝ նրանց մուտքը Ազգային Ժողովի հարակից այգի արգելափակվեց ոստիկանների կողմից։

Առնվազն 20 րոպե սպասելուց հետո՝ քաղաքացիները, փաստացի չունենալով հանրային քննարկում անցկացնելու տարածք, ստիպված եղան դուրս գալ Բաղրամյան պողոտա: Սակայն նրանց հավաքը կասեցվեց ոստիկանության բիրտ ուժի կիրառմամբ և քաղաքացիներին «ասֆալտին փռելու» միջոցով, ինչին հաջորդեց առանց իրավական հիմքի ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելը։ ՀՀ ոստիկանության կիրառած խիստ անհամաչափ ուժի  արդյունքում եղան տուժողներ, որոնցից մեկը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Հարկ ենք համարում հիշել ու հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից իրականացված հեղափոխությունը պատասխանն էր երկրում հաստատված բռնապետական ռեժիմին, մարդու իրավունքների ոտնահարումներին, բնական ռեսուրսների թալանին, քաղաքացիների կեղեքմանը: Նախկին արժեքների և գործալաոճի շարունակությունը բացարձակ անընդունելի է՝ առավել ևս՝ հեղափոխության միջոցով իշխանության եկած և նոր արժեքներ հռչակած ղեկավարության համար, առավել ևս՝ լեգիտիմ ընտրություններով ընտրված ղեկավարների կողմից պաշտոններ ու կոչումներ ստացած պաշտոնյաների համար: Այսպիսի գործելաոճը հեռանկար չունի նոր Հայաստանում:

Մենք՝ ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարումը:

Պահանջում ենք՝

Պատասխանատվության ենթարկել այն բոլոր ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, կոպտել են քաղաքացիներին ու բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք:

Պատասխանատվության ենթարկել ոստիկանության այն պաշտոնյաներին, որոնք հրամայել են խոչընդոտել քաղաքացիների խաղաղ հավաքը և հրապարակային տեղեկացնել ձեռնարկած միջոցների վերաբերյալ:

Պահանջում ենք, որ վերոնշյալ գործողություններում ներգրավված ոստիկանների նկատմամբ պատասխանատվության միջոցառումների կիրառման վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդես գա պաշտոնական հանրային հաշվետվությամբ: Նշված անձանց նկատմամբ պատասխանատվություն չկիրառելու դեպքում, պահանջում ենք ՀՀ ոստիկանապետի հրաժարականը, հաշվի առնելով, որ վերջինս, ակնհայտորեն, չի փոխել բռնապետական ռեժիմի օրոք թրծած իր արժեքները, մոտեցումներն ու գործելաոճը, ուստիև ի զորու չէ ապահովել հասարակական կարգի պահպանումն ու իրականացնել ոստիկանական համակարգի բարեփոխումները ժողովրդավարական Հայաստանում»:

Հայտարարությանը միացել են հետեւյալ ՀԿ-ները եւ քաղաքացիները․

Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Վանաձորի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Մարդու իրավունքների և կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

«Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն»  ՀԿ

Բոլորը հանուն հավասար իրավունքների հինադրամ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպություն

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն

«Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն

«Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Մարդու իրավունքների տուն Երևան

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ

Կանայք հանուն ժողովրդավարության ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

«Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ

Իրավունքի ուժ ՀԿ

«Վելես» Իրավապաշտպան  ՀԿ

«Արմաշ» ՀԿ

Ռեգինա Տեմկինա, բժիշկ

Բորիս Տեմկին, ՀՀ քաղաքացի

Խորեն Բեգլարյան, մեդիա փորձագետ

Ստեփան Բաղդասարյան, ուսանող

Աննա Շահնազարյան, ՀՀ քաղաքացի

Լալա Ասլիկյան , հոգեբան

Նաիրա Խաչիկյան, ԹԻՀԿ անդամ

Տաթևիկ Հարությունյան, ՀՀ քաղաքացի

Արմինե Գալստյան, ՀՀ քաղաքացի

Սամվել Մինասյան, ազատամարտիկ

Լրահոս
18 Սեպ
Նախագահը նոր դատավորի է նշանակել Փաստացի Ամուլսարի գործով հարուցված քրգործով նոր քննչական խումբ է ձևավորվել ՔԿ-ում. ՀԲՃ Վայոց Ձորում ծեծկռտուքին մասնակցել են ՊՆ սպան, այլ ծառայողներ ու մարզպետի օգնականը Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետն ազատվել է աշխատանքից Հիմքը տեսնենք՝ դիրքորոշումը կհայտնենք. ԼՀԿ-ն դեռևս ձեռնպահ էՎրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում է հայտարարել Հիմա արդեն Ադրբեջանը պետք է վախենա. Հայաստանի նոր և հզոր զենքը. Արմեն Այվազյան (տեսանյութ) Ծանրորդների մրցելույթների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում «Վարչապետն ինձ հետ կադրային նշանակումներ չի քննարկում և ինձ հետ չի համաձայնեցնում». Աղաջանյան Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտումԱշխատանքի նկատմամբ սերը բնութագրիչ է հայ և իրանցի ժողովուրդների համար. Զարուհի Բաթոյան Ով կփոխարինի Վալերիյ Օսիպյանին Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերի ՕսիպյանԻնչի՞ մասին են վկայում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները․ հայտարարություն Գործող իշխանությունն առաջնորդվում է բացառապես անձնական վրեժխնդրության մոլուցքով. Միհրան Պողոսյան Վլադիմիր Գասպարյանն իրեն մեղավոր չի ճանաչել և մեղադրանքին լուրջ չի վերաբերում․ փաստաբան«Ռոմա»-ն ներկայացրել է նոր մարզահագուստները (լուսանկարներ)Արմեն Գևորգյան. Ո՞ր արդյունքի համար աշխատել. մաս 2 Վե՛րջ, ստորագրվեց. Օսիպյանն ազատված է պաշտոնիցՍուրեն Պապիկյանը մասնակցել է ԱԷՄԳ 63-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացմանը Զբոսաշրջության կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր ասամբլեայի 23-րդ նստաշրջանին Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համարՄարգարիտա Գասպարյանը դուրս մնաց պայքարից Դավիթ Տոնոյանի հետ քննարկեցինք բանակում մարդու իրավունքներին առնչվող հարցերը. Նաիրա Զոհրաբյան Իրերը հավաքեց ու դուռը փակեց. լուսանկար՝ Օսիպյանից «Շատ սարսափելի կինո»-ից դիմակներով ակցիա` Վրաստանում Դատախազությունը կոռուպցիոն չարաշահումներ է հայտնաբերել «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցման գործընթացում Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել Արմեն Սարգսյանին Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություն ԱԽ քարտուղարի մամլո խոսնակը նիստից «արտահոսքի» մասին տեղեկությունը համարում է ցածրակարգ շահարկում Չեմպիոնների լիգա. օրվա խաղերը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին մեքենա է այրվել (տեսանյութ) Ձերբակալվել է «Կոշ» ՔԿ-ի պետ Լյովա Բաղդասարյանը Լարված իրավիճակ՝ քաղաքապետարանի դիմաց․ ոստիկանները «Սանիթեք»-ի աշխատակցին թույլ չտվեցին ճանապարհ փակել ՃՏՊ` Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Սեպտեմբերի 20-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ «Սանիթեք»-ի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են փոխանցել աշխատավարձերը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն նոր ծրագրով կավելացնի իր կարողությունները «Ֆակսայ» թայֆունն ավելի քան 500 դպրոց է վնասել Ճապոնիայի արևելքում Ցավոտ անակնկալներ չեն սպասվում․ ՏոնոյանՎթար՝ Վարդենյանց լեռնանցքում․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ԱԽ նիստում այդ թեման անգամ չի շոշափվել. ԱԺ նախագահը՝ Օսիպյանի հրաժարականի լուրերի մասին Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու «Արփի լիճ» ազգային պարկում տեղադրվել են տեսահսկման սարքեր Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի ասուլիսը. ՈՒՂԻՂՉկա այդպիսի բան․ Դավիթ Տոնոյանն իր հրաժարականի մասին Արմավիրում 3 բնակչի նկատմամբ սպանության փորձ է կատարվել. հանգամանքները պարզվում են Ոչ մի արտասովոր բան չկա. պատգամավորը արձագանքել է իր կնոջ՝ ԱԺ-ում աշխատանքի անցնելու լուրերինԶոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի փոխվարչապետի հետ ՈւՂԻՂ․ Դավիթ Տոնոյանի ճեպազրույցը՝ լրագրողների հետ
Ամենադիտված
Նոր որոշում` քիչ առաջ. Օսիպյանը կհեռանա. Armlur.am Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ ԱԱԾ նախկին պետը ևս կարող է դառնալ մեղադրյալ. politik.am 5 սեքս-դիրքեր այն կանանց համար, ովքեր հոգնել են լինել տղամարդու ներքևում (լուսանկարներ) Ռուս երկրպագուհին բասկետբոլային խաղի ժամանակ իր տեսքով շփոթեցրել է մեկնաբանին (տեսանյութ)Վարորդը քնել է 100 կմ/ժ արագությամբ ընթացող Tesla-ի ղեկին (տեսանյութ)Պաշտոնանկ կարվի նաև Դավիթ Տոնոյանը. Irakanum.amՆիկոլ Փաշինյանի դուստրը և որդին Երևանում թիկնազորով զբոսնում են (տեսանյութ)«Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյանը հրաժարական է տվելԵրևանի երկնքում նկատվել են «տարօրինակ» լույսեր (տեսանյութ) Նոր տնօրենի առաջին թեկնածուն Անդրանիկ Քոչարյանն է. կարծիք
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էՄահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԻրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)