Վարչապետը չուզեց լսել և ըմբռնել, թե ինչ եմ ասում` լինելով լրիվ մերկ բնապահպանության և իրավունքի հարցերում. Նազելի Վարդանյան
Blogosphere«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Երեկվանից շոկի մեջ եմ: Լինելով Էկոլոգիական իրավունքի շատ նեղ մասնագետ, աշխատել եմ Հայաստանի բոլոր ղեկավարների հետ` Կ.Դեմիրճանից սկսած: Անկախ նրանից, թե ինչ որոշում է հետագայում ընդունվել, չի եղել դեպք, որ ինձ որևէ մեկը ընդհատի ու չուզենա լսի մասնագետի կարծիքը: Մեր երկրում գիտնականները, մասնագետները միշտ հարգված են եղել: Այն էլ այն մասնագետի կարծիքը, որը, այս հարցով, նույն Վարչապետի որոշմամբ ստեղծված, Աշխատանքային խմբի անդամ է և դեռ 2018թ. սեպտեմբերին Իրավական վերլուծություն է արել և 33 էջ ծավալով եզրակացություն է ներկայացրել Վարչապետին, ինչը մինչև օրս չի էլ քննարկվել: Այդ Եզրակացության մեջ մանրամասն նշել եմ ՀՀ օրենսդրության ու միջազգային Կոնվենցիաների խախտումները, բոլոր կոռուպցիոն ռիսկերը: Երեկ, ինձ Վարչապետը երեք անգամ ընդհատեց, չուզենալով լսել և ըմբռնել թե ինչ եմ ասում` լինելով լրիվ մերկ բնապահպանության և իրավունքի հարցերում: Այս հարցը որոշվել է մեր երկրից դուրս, իշխանությունը չի կարողանում դիմադրել և փորձում է ոչ իրավական, ոչ մասնագիտական հիմնավորումներով ժողովրդին ինչ որ բան համոզել: Սա շատ մտահոգիչ է: Հայաստանը վտանգված է»: