Քիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը կնկարահանվեն «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասում
OtherԱմերիկացի դերասաններ Քիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը գլխավոր դերերը կկատարեն «Մատրիցա» գիտաֆանտաստիկ կինոսագայի չորրորդ մասում: Այդ մասին օգոստոսի 20-ին հայտնել Է «Ուորեն Բրազերս» ստուդիայի տնօրենների խորհրդի նախագահ Թոբի Էմերիխը, որի խոսքը մեջբերում Է Variety հանդեսը:
Նրա խոսքով՝ որպես կինոսագայի նոր մասի ռեժիսոր հանդես կգա Լանա (սեռը փոխելուց առաջ՝ Լարի) Վաչովսկին: Նա նաև մասնակցել Է ֆիլմաշարի շարունակման համար սցենար գրելուն, նրա հետ միասին դրա վրա աշխատել են սցենարիստներ Ալեքսանդր Հեմոնը և Դևիդ Միտչելը: «Մենք անսահման ուրախ ենք, որ կվերադարձնենք «Մատրիցան» Լանայի հետ միասին,- հանդեսը մեջբերում Է Էմերիխի խոսքը: Հանդեսի տվյալներով՝ նոր ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն հաջորդ տարվա սկզբին:
Ռեժիսորներ Էնդի և Լարի Վաչովսկիների «Մատրիցա» գիտաֆանտաստիկ եռերգության առաջին մասը վարձույթ Է դուրս եկել 1999 թվականին: Ժապավենն արժանացել Է չորս «Օսկար» մրցանակի: Հետագայում ֆիլմի սյուժետային գիծը շարունակվել Է «Մատրիցա: Վերաբեռնում» և Մատրիցա: Հեղափոխություն» նոր մասերով: Երկու ֆիլմերն Էլ թողարկվել են 2003 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: