00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Զինվորը հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հոսպիտալՎայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը հանդիպելու է Լոս Անջելեսի հայերի հետ (տեսանյութ)KyivArmFest․ Կիևի հայ համայնքը տոնեց ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձը (լուսանկարներ)Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. NEWS.amՀիշե'ք , ձերը սորոսն ու «յուբկեն» են, իսկ մերը՝ հերոսն ու ավանդական արժեքները. Էդուարդ Շարմազանով Դերասան Սոս Ջանիբեկյանը և մոդել Մադոննա Հարությունյանը բաժանվել են«Թարս աճած խիյարից» էկզալտացիայի մեջ ընկնող բարձրաստիճան թյուրիմացությունը մեր բոլորի ամոթն է․ Աշոտյանը՝ ԱԽՔ-ի մասին Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբԱրմեն և Նունե Սարգսյանների տոնական զբոսանքը՝ Գյումրիում

Կառավարությունը դեմ է հանդիպակաց գոտի դուրս եկող վարորդների տուգանքը 150 հազար դրամ դարձնելուն

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում, հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու տուգանքը 30 հազար դրամից դարձնել 150 հազար դրամ:

Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ մասնավորապես, նշվում է.

«Վարչական տույժի նպատակն է վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել օրենքները հարգելու ոգով, որի համար լուրջ երաշխիք է վարչական տույժ սահմանելիս եւ նշանակելիս արդարության և համաչափության սկզբունքների պահպանումը: Տույժն արդարացի է, եթե համաչափ է կատարված զանցանքին, ինչպես նաև բավարար տույժի նպատակներին հասնելու տեսանկյունից:

Այդ սկզբունքի պահանջներով` վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերը պատահական չեն ու կոչված են ծառայելու վարչական տույժի նպատակների իրականացմանը:

Այսպիսով, տուգանքի չափ նախատեսելիս Օրենսդրի հայեցողական լիազորությունները բացարձակ չեն, ինչից ենթադրվում է, որ օրենքով նախատեսված տուգանքի չափը ուղիղ համեմատական է արարքի հանրային վտանգավորության աստիճանին:

Այս առումով պետք է ընդգծել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով նախատեսված՝ ճանապարհային երթեւեկության կանոնների  կոպիտ խախտումների համար (լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը և այլն), որոնք վտանգ են առաջացնում ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար և հավանական դարձնում հանրության համար վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը, Օրենսդիրը նախատեսել է սանկցիաներ, որոնք առավել ցածր կամ հավասար են նախագծով առաջարկվող սանկցիայի չափին:

Օրինակ՝ լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Վերոնշյալ վերլուծությունների լույսի ներքո դիտարկելով նախագծով առաջարկվող իրավակարգավորումները՝ գտնում ենք, որ խնդրո առարկա զանցանքի համար նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով տուգանքի սահմանումը չի բխում Օրենսգրքի 10-րդ գլխի ընդհանուր տրամաբանությունից, ինչպես նաև խնդրահարույց է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված համաչափության սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության կողմից մշակված եւ արդեն իսկ ՀՀ Ազգային ժողով ներկայացված՝ տուգանային միավորների համակարգի ներդրմանն ուղղված օրինագծերի փաթեթով որդեգրված է սկզբունքորեն նոր մոտեցում: Մասնավորապես, նախատեսվում է ճանապարհային երթեւեկության բնագավառի իրավախախտումների համար, տուգանքից բացի, որպես վարչական տույժ, սահմանել նաև տուգանային միավորը, որոնց կիրառման արդյունքում օրինախախտ վարորդները կարող են ընդհուպ զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մինչեւ 1 տարի ժամկետով: Բացի այդ, նախագծերով վերանայվել է նաև նշված ոլորտի տուգանային քաղաքականությունը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասով նախատեսված իրավախախտման համար օրինագծով նախատեսվել է տուգանային միավորի կիրառում, ինչպես նաև փոփոխվել է տուգանքի չափը:

Ամփոփելով վերոգրյալը՝գտնում ենք, որ նախագծով ներկայացված առաջարկությունը հայեցակարգային բնույթ ունի և պետության կողմից մոտեցման ընտրությունը պետք է կրի համակարգային բնույթ, ուստի խնդրին ավելի համակարգային լուծում տալու նպա-տակով առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:

Լրահոս
23 Սեպ
«Անցկացրեցի լավ կիրակի, իմ ամենամոտ ու ամենախելացի ընկերների հետ»․ Մարիամ ՓաշինյանԶինվորը հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հոսպիտալ«Անկախության գաղափարը երբևէ այսքան արժեզրկված չէր եղել, որքան երեկ». Գևորգ ԳևորգյանՆիկոլ Փաշինյանի ասուլիսը` Լոս Անջելեսում (տեսանյութ)Ով է Սև բերդում նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանած «մեր ժամանակների հերոսը»Սիրուշոյի սիրառատ լուսանկարները` ընտանիքի հետԵրեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը մեղադրվում է նոր գողություն կատարելու մեջԱյցը որքան փորձում ենք գործնականացնել, էմոցիոնալ է ստացվում․ Փաշինյանը՝ Հնչակյաններին«Հուսով եմ՝ Շիրազի թանգարանը ֆիզիկապես մատչելի կդառնա սայլակով մարդկանց համար». Զարուհի ԲաթոյանՎայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը հանդիպելու է Լոս Անջելեսի հայերի հետ (տեսանյութ)KyivArmFest․ Կիևի հայ համայնքը տոնեց ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձը (լուսանկարներ)Սիրուշոյի գեղեցիկ լուսանկարը՝ ԼատվիայիցՈրքան գումար է Եվգենի Պետրոսյանը Փարիզում ծախսել երիտասարդ սիրուհու համար Նոր Խարբերդի տներից մեկում փրկարարները հայտնաբերել են դի «Արարատ»-ը և «Նոա»-ն հաղթեցին 8-րդ տուրում Այսպիսի բան դուք դեռ չեք տեսել․ հոսող ավազ՝ կամ «ոչ նյուտոնյան հեղուկ» (տեսանյութ) «Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին Ժամանակավորապես գազ չի լինի Նատաշա Կորոլյովայի, Կիրկորովի և Ալեգրովայի թղթախաղը` մերկանալու պայմանով (տեսանյութ)Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում է Հրշեջները մարել են Էջմիածնում բռնկված հրդեհը Պետք է ավելի թիրախային մարքեթինգ իրականացնել Ղազախստանի ուղղությամբ. Արտակ Մանուկյան Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. NEWS.amԳյումրին կդառնա ներքին տուրիզմի կարևորագույն ուղղություններից մեկը. Էդուարդ Աղաջանյան Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության տոնի առթիվԱվտովթար՝ Ռոստովյան փողոցում․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՀիշե'ք , ձերը սորոսն ու «յուբկեն» են, իսկ մերը՝ հերոսն ու ավանդական արժեքները. Էդուարդ Շարմազանով Դերասան Սոս Ջանիբեկյանը և մոդել Մադոննա Հարությունյանը բաժանվել են«Թարս աճած խիյարից» էկզալտացիայի մեջ ընկնող բարձրաստիճան թյուրիմացությունը մեր բոլորի ամոթն է․ Աշոտյանը՝ ԱԽՔ-ի մասին Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբԱրմեն և Նունե Սարգսյանների տոնական զբոսանքը՝ ԳյումրիումԻ՞նչ կցանկանայի, որ իմ երկրի վարչապետը հասցներ ԱՄՆ իշխանություններին. Արամ Սարգսյան Տարբերություն չկա՞ պաշտոնանկության եւ պաշտոնից հրաժարական տալու միջեւ. Խոսրով Հարությունյանը՝ Արարատ Միրզոյանին «Դեռեւս անհայտ անասուն` կրակել է կարմիրգրքյան սեւ արագիլի վա». Նաիրա ԶոհրաբյանՄեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր. Գագիկ Սուրենյան Նատաշա Կորոլյովան՝ փարթամ բարեմասնություններով ու կարմիր լողազգեստով (տեսանյութ)Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր Առնվազն 68 վիրավոր, տասնյակ ավերված տներ և մեքենաներ. ցնցումներ՝ Ալբանիայում (տեսանյութ) ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ նվիրված Անկախության օրվան (տեսանյութ) Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ)«Վերադառնալու որևիցե շանս չկա». Արմեն Գրիգորյանը` Սերժ Սարգսյանին Կրքոտ Լիլի Մորտոն՝ լողափին (լուսանկար) Աստղագուշակ՝ սեպտեմբերի 22-ի Օրվա խորհուրդըԱրթուր Վանեցյանը Մոսկվայում հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ (լուսանկար)Տղամարդը ջրի տակ առաջարկություն է արել սիրելիին և մահացել (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Բոլոնիա Մեր անկախության և խաղաղության երաշխավորը ժողովուրդն է. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)Ուկրաինայում 5-ամյա տղային բանակ են զորակոչել
Ամենադիտված
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am «Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էՄահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է