Ոսկեպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
Արտակարգ Պատահար
«911» ծառայությանն օգոստոսի 21-ին, ժամը 14:24-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այրվում է խոտածածկույթ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկեպար գյուղի «Խաչի դոշ» կոչվող հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:29-ին, մարվել՝ 18:37-ին:
Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ և մացառուտ: