Հնդկաստանում առնվազն չորս մարդ Է զոհվել տաճարի պատի փլվելու հետևանքով
ԱշխարհԱռնվազն չորս մարդ Է զոհվել, ևս 27 հոգի վիրավորվել Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Արևմտյան Բենգալիա նահանգում հինդուիստական տաճարի պատի փլվելու հետևանքով: Այդ մասին օգոստոսի 23-ին հայտնել Է ANI գործակալությունը:
Նրա տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի Է ունեցել Ջանմաշտամիի կամ Կրիշնայի ծննդյան տոնակատարության օրը: Նշվում Է, որ պատի փլվելու պահին սրբատեղիում գտնվում Էին բազմաթիվ հավատացյալներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ:
Ողբերգության պատճառն առայժմ պարզված չԷ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ, նրանց բուժօգնություն Է ցուցաբերվում: Ոստիկանությունը պատահածի հետաքննություն Է անցկացնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: