Մահացել Է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դևիդ Քոխը
Мир79 տարեկան հասակում վախճանվել Է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Դեւիդ Քոխը: Այդ մասին հայտնել Է New Yorker-ի լրագրողուհի Ջեյն Մայերը:
«Դեւիդ Քոխի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նա մահացել Է»,- գրել Է նա Twitter-ում:
Քոխը ծնվել Է 1940 թվականի մայիսի 3-ին: Ստացել Է տեխնոլոգիական կրթություն եւ եղբայրների հետ միասին կարիերան սկսել Է հոր Koch Industries ֆիրմայում: Նրա մահվանից հետո Դեւիդը եղբոր՝ Չառլզի հետ միասին զգալիորեն ընդլայնել Է ընկերության գործունեության սահմանները՝ ներդրումներ անելով նավթավերամշակման ճյուղում, պարարտանյութերի, պոլիմերների, նրբաթելերի եւ փայտանյութերի արտադրության բնագավառում:
Քոխն ակտիվորեն մասնակցում Էր քաղաքական կյանքին, ֆինանսավորում Էր տարբեր ակցիաներ: 1980 թվականին Լեյբորիստական կուսակցությունից իր թեկնածությունն Էր առաջադրել փոխնախագահի պաշտոնի համար:
2018 թվականի հունիսի դրությամբ, Forbes-ի տվյալների համաձայն, նրա կարողությունը գնահատվում Էր 51 մլրդ դոլար, իսկ նա ինքը 11-րդ տեղն Էր զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Bloomberg-ի գնահատմամբ, 2019 թվականի օգոստոսի դրությամբ Չառլզ եւ Դեւիդ Քոխերի կարողությունը կազմել Է 124,5 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: