Ամերիկուհին երկու բերան ունեցող իշխան է որսացել (լուսանկարներ)
ДругоеԱՄՆ Պլաթսբուրգ քաղաքի բնակչուհի Դեբի Գեդեսը ամուսնու՝ Ադամի հետ ձկնորսության ժամանակ երկու բերան ունեցող, մուտացիայի ենթարկված իշխան ձուկ է որսացել:
Ադամը ենթադրել է, որ մուտացիան կարող էր առաջանալ Շամպլեյն լճի ջրերի աղտոտման հետևանքով, ուր կեղտաջրեր են թափվում:
Զույգը լուսանկարել է ձկանը և հրապարակել Ֆեյսբուքում: Կարճ ժամանակում լուսանկարը տարածվել է համացանցով մեկ:
«Մենք արագորեն մի քանի լուսանկար արեցինք և ձկանը բաց թողեցինք լիճ»,- ասել է Դեբին: