Էդ կռիշը դուք հանգցրեք․ Սամվել Ալեքսանյանը՝ իր աշխատողներին (Տեսանյութ)
VideoԵրևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի բարդության աստիճանը բարձրացել է: Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ կան տուժածներ:
Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:
Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ:
Տեղում է նաև Սամվել Ալեքսանյանը, ով իր աշխատողներին ցուցումներ է տալիս, թե ինչպես մարեն հրդեհը:
Տեսանյութը` News.am-ի