«Մալաթիա մոլի» հրդեհի հետևանքով 9 տուժածներից 8-ը դուրս են գրվել
Общество«Մալաթիա մոլի» հրդեհի հետևանքով 9 տուժածներից 8-ը դուրս են գրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«ԹԱՐՄԱՑՈՒՄ
«Աստղիկ» բժշկական կենտրոնում հրդեհի հետևանքով մինչ այս պահը տեղափոխվել է 7 տուժած, որոնցից 6-ը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել։ Բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացին նոր է տեղափոխվել հիվանդանոց։
Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները ևս դուրս են գրվել:
Այս պահին ընդհանուր առմամբ բուժումը շարունակում է 1 քաղաքացի»,- գրել է Ալինա Նիկողոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանքաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: