«Արսենալ»-ը զիջեց «Լիվերպուլ»-ին (տեսանյութ)
ՏեսանյութերԱնգլիայի առաջնության երրորդ տուրում «Լիվերպուլ»-ը հյուրընկալեց Լոնդոնի «Արսենալ»-ին։
Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:1 հաշվով:
Ժոել Մատիպը 41-րդ րոպեին բացեց հաշիվը, որին հաջորդեց Մոհամեդ Սալահի երկու գոլերը: Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստը նախ 49-րդ րոպեին դիպուկ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը, ապա աչքի ընկավ նաև 58-րդ րոպեին:
Լոնդոնյան թիմի միակ գոլը 85-րդ րոպեին խփեց Լուկաս Տորեյրան:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց 86-րդ րոպեից: