«Ջոկեր»-ի ռեժիսորը ֆիլմի վեց թիզեր Է հրապարակել
Գիտություն և ՄշակույթՌեժիսոր Թոդ Ֆիլիպսն իր Instagram-ում հրապարակել Է նոր «Ջոկեր»-ի միանգամից վեց թիզեր: Այս կերպ նա ազդարարել Է ֆիլմի լիարժեք թրեյլերի հայտնվելու ամսաթիվը:
Այս հոլովակներից յուրաքանչյուրում մերթ ընդ մերթ գրության ֆրագմենտ Է հայտնվում: Եթե բոլոր կտորները կողք-կողքի շարենք, ստացվում Է «Թրեյլեր 8.28» (օգոստոսի 28) արտահայտությունը:
Ավելի վաղ Ֆիլիպսն իր Էջում հայտարարել Էր կինոնկարի համաշխարհային պրեմիերայի ամսաթիվը, այն պլանավորված Է հոկտեմբերի 4-ին: Նա նաեւ գրել Է, որ ֆիլմն առաջին անգամ կցուցադրեն Վենետիկի 76-րդ միջազգային կինոփառատոնում:
Գլխավոր հերոսի դերակատարը դերասան Հոակին Ֆենիքսն Է՝ «Օսկար» մրցանակի եռակի անվանակարգորդ, այդ թվում՝ Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմում Հռոմի Կոմոդ կայսեր դերի համար: Նա նաեւ «Ոսկե գլոբուս» Է ստացել՝ երգիչ Ջոն Քեշի դերը խաղալով «Անցնելով սահմանը» կինոնկարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: