Վիոլա Դևիսը Միշել Օբամային կմարմնավորի քաղաքական դրամայում
Այլ«Օսկար» մրցանակի դափնեկիր Վիոլա Դևիսը Միշել Օբամային կմարմնավորի «Առաջին տիկիններ» բազմասերիանոց հեռուստատեսային քաղաքական դրամայում: Այդ մասին հայտնել Է Variety-ն:
Ըստ աղբյուրի՝ դերասանուհին արդեն ստորագրել Է նախագծին մասնակցելու պարտավորագիրը: Դևիսը նաև կդառնա կինոնկարի գործադիր պրոդյուսերը:
Սերիալում կպատմեն տարբեր դարաշրջաններում Միացյալ Նահանգների նախագահների կանանց անձնական և քաղաքական կյանքի մասին: Այսպես, առաջին եթերաշրջանը նվիրված կլինի Էլեոնորա Ռուզվելտին, Բեթի Ֆորդին և Միշել Օբամային:
Նախագծի սցենարիստը և պրոդյուսերը Ահարոն Քուլին Է («Արյունոտ առու», «Տասներկու»): Մյուս մանրամասներն առայժմ հայտնի չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: