«Բարսելոնա»-ն 170 մլն է առաջարկում Նեյմարի համար
ՍպորտՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հնարավոր է տեղափոխվի կատալոնյան «Բարսելոնա»: Այս մասին տեղեկացնում է Le Parisien-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն կատալոնյան թիմը ֆուտբոլիստի համար առաջարկում է 170 մլն եվրո: ՊՍԺ-ի շտաբ բնակարանում կողմերի միջև տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են նաև Էրիկ Աբիդալը և փարիզյան թիմի նախագահը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ կատալոնյան թիմի ներկայացուցիչները մեկնել են Փարիզ` ֆուտբոլիստի տեղափոխության հարցով բանակցելու: