Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել Էրդողանին (տեսանյութ)
ՏեսանյութերՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Պուտինը վճարել է պաղպաղակի համար՝ հավելելով, թե մանրը կարելի է փոխանցել ՌԴ Արդյունաբերության նախարարին ավիացիայի զարգացման համար:
«Շնորհակալություն առատաձեռնության համար»,-ասել է նախարար Մանտուրովը:
Վլադիմիր Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել նաև պատվիրակության մյուս անդամներին: