US Open. Խաչանովը դուրս մնաց պայքարից
ՍպորտՌուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել ԱՄՆ-ի բաց առաջնության հետագա պայքարից:
Մրցաշարի առաջին տուրում Խաչանովը ուժերը չափեց Վաշեկ Պոսպիշիլի հետ ու պարտվեց 6:4, 5:7, 5:7, 6:4, 3:6 հաշվով:
Դիմակայությունը տևեց 3 ժամ 50 րոպե:
Մրցաշարի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է: