Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը Ավտոմեքենաներ են արգելափակվել. 17 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել Որքան էլ ՀՀ իշխանությունը խոնարհ լինի Բաքվի հանդեպ, «դատավարության» 1-ին հարվածը հասցվեց Փաշինյանին Տավուշում նոր զիջումներ են սպասվում. «Հրապարակ» Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» Արդար ժողովրդին Աստված կօժտի արդար լիդերներով, անարդար ժողովրդին կզրկի արդար լիդերներից․ Փաշինյան Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ» Դասական իրավիճակ. «վերևները» չեն կարողանում, «ներքևներում»... ակտիվ խմորում է. «Փաստ» «Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը». «Փաստ» «Ժողովուրդ». 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը Արդեն բոլորն են մեղավոր. «Փաստ» «Ժողովուրդ». Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել 

Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոն

Վերլուծական
Երեկ` օգոստոսի 27-ին, խուզարկություններ են կատարվել ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում: Խուզարկությունից հետո Գագիկ Խաչատրյանը և վերջինիս եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը ձերբակալվել են. նրանք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման մեջ: Այս տեղեկությանը զուգահեռ պարզաբանմամբ հանդես եկավ ՀՔԾ-ն, նշելով, որ Խաչատրյանի դեմ հարուցված մեկ այլ քրեական գործի շրջանակներում 800 միլիոն դրամի վերականգնում է եղել պետական բյուջե, իսկ նախաքննությունը շարունակվում է: 800 միլիոն դրամի մասին հայտարարությունը, ինչ խոսք, առնվազն ծիծաղելի է՝ հատկապես հաշվի առնելով Խաչատրյանի ունեցվածքի մասին տարիներ շարունակ արվող հրապարակումները և այդ ունեցվածքի փաստացի ապացույցները՝ ի դեմս իր և իր մերձավորների անունով բացված բազմաթիվ բիզնեսների:
 
Խաչատրյանը 2008-14թթ. եղել է ՊԵԿ նախագահ, իսկ 2014–16թթ.` ՀՀ ֆինանսների նախարար։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրան են պատկանել «Մեգա ֆուդ», «Մեգակոնցեռն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ապեյրոն», «Ալյանս տերմինալ, «Խրոնոգրաֆ», «Նոր Զովք», «Սանտաֆե» խանութների ցանցը։ Ի դեպ, «Մեգա ֆուդ»-ն ավելի քան 30 ապրանքանիշերի ներկայացուցիչն է Հայաստանում: «Նորֆոլք քոնսալթինգը» նույնպես դասում են Խաչատրյանի ունեցվածքի շարքում։ Ավելին, քանի դեռ նա ՊԵԿ նախագահ է եղել, խոսակցություններ էին պտտվում, որ նրա տղաները 2010թ–ին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում, ինչպես նաև Փարիզի կենտրոնում։ Խոսք է գնում նաև, որ 2011թ-ին Խաչատրյանը 200 միլիոն եվրո գումարով գնել էր Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադե գործարանը, որտեղ արտադրվում են «Մոցարտ» շոկոլադները։ Գործարանը պաշտոնապես գրանցված է Խաչատրյանի որդիներից մեկի անունով։ Խաչատրյանը Հայաստան էր ներկրում ուկրաինական «Ռոշեն» և այլ հայտնի ապրանքանիշերի քաղցրավենիք:
 
ՊԵԿ նախագահ լինելու տարիներին նրան էին պատկանում Եղվարդ-Երևան 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը։ Նա Եղվարդում հսկայական ջերմոցներ ուներ, որտեղ լոլիկ, վարունգ ու պղպեղ էր աճեցնում։ Խաչատրյանը հսկայական ջերմոցներ ուներ նաև Եղվարդի հարևանությամբ գտնվող Նոր Գեղիում: Նշենք նաև, որ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շինությունները Ծաղկաձորում 12 հա անտառային տարածքի վրա են տեղակայված։ Մամուլում նշվում է, որ կառուցապատված մասը` շուրջ 2,5 հա է կազմում, որը Խաչատրյանների սեփականությունն է, իսկ 9,5 հա անտառը 50 տարով վարձակալել են «Հայանտառից»: Բացի այդ, «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի 41%-ը պատկանում էր Խաչատրյանի հորեղբոր տղային՝ Արամ Խաչատրյանին։ Որոշ ժամանակով նրան է պատկանել նաև հսկիչ դրամարկղային մեքենաների ու դրանց կտրոնների թղթերի ներկրման բիզնեսը: Ուշագրավ է նաև, որ Խաչատրյանը իր պաշտոնավարման տարիներին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրում ներկայացրել է միայն դրամական միջոցները՝ 272 մլն դրամ և 2.972.000 դոլար: Ո՛չ անշարժ, ո՛չ շարժական, ո՛չ որևէ գույք նա չի հայտարարագրել։
 
Օդում կախված լուրերի համաձայն՝ իշխանությունները Գագիկ Խաչատրյանի հետ պայմանավորվել էին, որ վերջինս 100 միլիոն դոլարի չափով «փրկագին» վճարի, պատկան մարմիններն էլ ձեռնպահ մնան քրեական գործ հարուցելուց, և հենց այդ պայմանավորվածության շրջանակներում է Խաչատրյանին թույլատրվել լքել ՀՀ տարածքը, սակայն վերջին պահին «փրկագին» է սահմանվել 300 միլիոն դոլարը, Խաչատրյանը իր հերթին մերժել է այդ գործարքը, արդյունքում էլ ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու որոշում է կայացվել: Չնայած այս հանգամանքին՝ Խաչատրյանին դժվար է «ռեժիմի զոհ» անվանել, քանի որ դժվար թե Հայաստանում որևէ մեկը կասկածի, որ եթե անձը զբաղեցնում է ՊԵԿ նախագահի պաշտոնը, ապա հենց ինքն է անձամբ հովանավորում իր բիզնես-գործունեությունը, որ մեր թվարկած նրա բոլոր օբյեկտները մասամբ էին հարկային դաշտում աշխատում, որ հենց նրա այդ գործունեության արդյունքում Հայաստանում ճզմվում ու ոչնչանում էր մանր ու միջին բիզնեսը, իսկ իր բիզնեսները՝ բարգավաճում:
 
Խաչատրյանը պետք է բացատրի և հիմնավորի՝ որտեղից նրան այդ անծայրածիր ունեցվածքը, եթե նա, ինչպես իր փաստաբաններն են նշում, «համեստ պաշտոնյա է եղել և ծառայել է ժողովրդին», իսկ պատկան մարմինները պետք է բացատրեն, թե ինչպես ստացվեց, որ ահռելի ունեցվածքի տեր նախկին պաշտոնյան բյուջե է վերադարձնում ծիծաղելի թվացող՝ 800 միլիոն դրամ: Իրավապահները պարտավոր են Խաչատրյանին պատկանող բիզնեսներում ֆինանսական մանրամասն աուդիտ անցկացնել և պարզել, թե որտեղից «համեստ» պաշտոնյային նման անհամեստ ունեցվածք: Իհարկե, հանրությունը ունի որոշակի մտավախություններ, թե ինչու պատկան մարմինները հենց հիմա հիշեցին Գագիկ Խաչատրյանին՝ հաշվի առնելով, որ վերջինիս օլիգարխ լինելու հանգամանքը բնավ էլ երեկ չի ջրի երես դուրս եկել: Կա մտավախություն, որ կարող է ականտես լինենք հերթական «բռնել-բաց թողնելուն», հատկապես մի փուլում, երբ վարչապետը և նրա քաղաքական թիմը վարկանիշ բարձրացնելու և հանրության ուշադրությունը Ամուլսարի թեմայից շեղելու խնդիր ունեն: Միևնույն ժամանակ, հենց իշխանությունների շահերից է բխում, որ պետությունից և քաղաքացիներից թալանվածը վերադառնա պետական բյուջե, և ապօրինի հարստացած նախկին և ներկա պաշտոնյաները Նոր Հայաստանում չունենան արդարադատությունից խույս տալու լծակներ: Այս առումով հերթական սայթաքումը կարող է Փաշինյանի և իր թիմի համար ճակատագրական լինել…
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թրամփը սկսում է ապօրինի ներգաղթյալների զանգվածային արտաքսումՄահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս ԲեդևյանըԱվտոմեքենաներ են արգելափակվել. 17 քաղաքացու օգնություն է ցուցաբերվելՈրքան էլ ՀՀ իշխանությունը խոնարհ լինի Բաքվի հանդեպ, «դատավարության» 1-ին հարվածը հասցվեց ՓաշինյանինԻսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել Գազայի հրադադարի հաստատմանըՏավուշում նոր զիջումներ են սպասվում. «Հրապարակ»Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»Արդար ժողովրդին Աստված կօժտի արդար լիդերներով, անարդար ժողովրդին կզրկի արդար լիդերներից․ Փաշինյան«Թիրախում են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը». «Փաստ»Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ»Ձայնները տաք տեղից են դուրս գալիս.... «Փաստ» Դասական իրավիճակ. «վերևները» չեն կարողանում, «ներքևներում»... ակտիվ խմորում է. «Փաստ»«Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը». «Փաստ»«Ժողովուրդ». 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո ԱմիրխանյանըԱրդեն բոլորն են մեղավոր. «Փաստ» «Ժողովուրդ». Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնելԿփոփոխվեն զինծառայողներին տրամադրվող արձակուրդի օրերի քանակը, սպայական կազմի զինծառայողի կողմից բնակարանի ձեռքբերման կարգը. նախագիծ. «Փաստ»Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս Հայաստանի քաղաքացիների գլխին. «Փաստ»«Հրապարակ». Տուգանվելու նոր թեմա են մտածել«Հրապարակ». Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել Թրամփի երդմնակալությանըԻնչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվելԻ՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»Փաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են լուծվում. «Փաստ»Օրական մեկ բաժակ կաթը կարո՞ղ է նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը․ ի՞նչ են բացահայտել գիտնականները Արտաքին քաղաքական հստակ ռազմավարության բացակայության պատճառով Հայաստանը կրկին հայտնվում է լուսանցքում․ Վահե Դավթյան Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի նկատմամբ դատական նիստերը հետաձգվել են. հայտնի է՝ երբ կկայանան հաջորդ նիստերըԼույս չի լինիԳեներալ Մնացականյան, հավերժական չարչարանքի է արժանանալու էս օրը քեզ գցող վիժվածք պարագլուխը․ Դավիթ ՍարգսյանՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյունների մասինԲագրատ Սրբազանը Իրանում է, ժողովրդական հանդիպում է սպասվում Այս ամենին Ալիևը հասել է մեծամասամբ Փաշինյանի շնորհիվ․ Տաթևիկ Հայրապետյան26-ամյա երիտասարդը կեղծ թղթադրամով լիցքավորել էր մեքենան Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր Գայի պողոտայում «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Փարիզը մշտապես կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին․ քաղաքապետ Անն Հիդալգոն՝ ՀՀ դեսպանին Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ենգիբարյանը նշանակվել է ՔԿ որակավորման հանձնաժողովի անդամ Երբ Երևան կժամանի Մինվոդիի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռը Ջուր չի լինելուՄինչև փետրվարի մեկը Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իր դիրքորոշումը հայտնել․ Արշակ Սարգսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան Ծառուկյան — Մախաչև մենամարտը չի կայանա․ ինչ է պատահել Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան Այսօր Հայաստանում ապրելը հերոսություն է. օգտատերերը հակադարձում են Փաշինյանին (տեսանյութ) «Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը Սա մեծ պատասխանատվություն է՝ լի նոր մարտահրավերներով․ Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիտորդներն անդրադարձել են Հայաստանի ու ԱՄՆ միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Ամենադիտված