00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աննա Վարդապետյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից Հայաստանի հավաքականի մարզումները (տեսանյութ)Արսեն Ջուլֆալակյանը` մրցաշարի հաղթողԱրամ Գրիգորյանը դարձել է սամբոյի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը Նիդերլանդների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահները երկու փաստաթուղթ են ստորագրել Սորոսի հայաստանյան նոր թիրախներըՆիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ Արմեն Սարգսյանը 4 դատավոր է նշանակել Երևանում և Արարատի ու Վայոց Ձորի մարզերում Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոն

Երեկ` օգոստոսի 27-ին, խուզարկություններ են կատարվել ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում: Խուզարկությունից հետո Գագիկ Խաչատրյանը և վերջինիս եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը ձերբակալվել են. նրանք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման մեջ: Այս տեղեկությանը զուգահեռ պարզաբանմամբ հանդես եկավ ՀՔԾ-ն, նշելով, որ Խաչատրյանի դեմ հարուցված մեկ այլ քրեական գործի շրջանակներում 800 միլիոն դրամի վերականգնում է եղել պետական բյուջե, իսկ նախաքննությունը շարունակվում է: 800 միլիոն դրամի մասին հայտարարությունը, ինչ խոսք, առնվազն ծիծաղելի է՝ հատկապես հաշվի առնելով Խաչատրյանի ունեցվածքի մասին տարիներ շարունակ արվող հրապարակումները և այդ ունեցվածքի փաստացի ապացույցները՝ ի դեմս իր և իր մերձավորների անունով բացված բազմաթիվ բիզնեսների:
 
Խաչատրյանը 2008-14թթ. եղել է ՊԵԿ նախագահ, իսկ 2014–16թթ.` ՀՀ ֆինանսների նախարար։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրան են պատկանել «Մեգա ֆուդ», «Մեգակոնցեռն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ապեյրոն», «Ալյանս տերմինալ, «Խրոնոգրաֆ», «Նոր Զովք», «Սանտաֆե» խանութների ցանցը։ Ի դեպ, «Մեգա ֆուդ»-ն ավելի քան 30 ապրանքանիշերի ներկայացուցիչն է Հայաստանում: «Նորֆոլք քոնսալթինգը» նույնպես դասում են Խաչատրյանի ունեցվածքի շարքում։ Ավելին, քանի դեռ նա ՊԵԿ նախագահ է եղել, խոսակցություններ էին պտտվում, որ նրա տղաները 2010թ–ին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում, ինչպես նաև Փարիզի կենտրոնում։ Խոսք է գնում նաև, որ 2011թ-ին Խաչատրյանը 200 միլիոն եվրո գումարով գնել էր Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադե գործարանը, որտեղ արտադրվում են «Մոցարտ» շոկոլադները։ Գործարանը պաշտոնապես գրանցված է Խաչատրյանի որդիներից մեկի անունով։ Խաչատրյանը Հայաստան էր ներկրում ուկրաինական «Ռոշեն» և այլ հայտնի ապրանքանիշերի քաղցրավենիք:
 
ՊԵԿ նախագահ լինելու տարիներին նրան էին պատկանում Եղվարդ-Երևան 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը։ Նա Եղվարդում հսկայական ջերմոցներ ուներ, որտեղ լոլիկ, վարունգ ու պղպեղ էր աճեցնում։ Խաչատրյանը հսկայական ջերմոցներ ուներ նաև Եղվարդի հարևանությամբ գտնվող Նոր Գեղիում: Նշենք նաև, որ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շինությունները Ծաղկաձորում 12 հա անտառային տարածքի վրա են տեղակայված։ Մամուլում նշվում է, որ կառուցապատված մասը` շուրջ 2,5 հա է կազմում, որը Խաչատրյանների սեփականությունն է, իսկ 9,5 հա անտառը 50 տարով վարձակալել են «Հայանտառից»: Բացի այդ, «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի 41%-ը պատկանում էր Խաչատրյանի հորեղբոր տղային՝ Արամ Խաչատրյանին։ Որոշ ժամանակով նրան է պատկանել նաև հսկիչ դրամարկղային մեքենաների ու դրանց կտրոնների թղթերի ներկրման բիզնեսը: Ուշագրավ է նաև, որ Խաչատրյանը իր պաշտոնավարման տարիներին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրում ներկայացրել է միայն դրամական միջոցները՝ 272 մլն դրամ և 2.972.000 դոլար: Ո՛չ անշարժ, ո՛չ շարժական, ո՛չ որևէ գույք նա չի հայտարարագրել։
 
Օդում կախված լուրերի համաձայն՝ իշխանությունները Գագիկ Խաչատրյանի հետ պայմանավորվել էին, որ վերջինս 100 միլիոն դոլարի չափով «փրկագին» վճարի, պատկան մարմիններն էլ ձեռնպահ մնան քրեական գործ հարուցելուց, և հենց այդ պայմանավորվածության շրջանակներում է Խաչատրյանին թույլատրվել լքել ՀՀ տարածքը, սակայն վերջին պահին «փրկագին» է սահմանվել 300 միլիոն դոլարը, Խաչատրյանը իր հերթին մերժել է այդ գործարքը, արդյունքում էլ ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու որոշում է կայացվել: Չնայած այս հանգամանքին՝ Խաչատրյանին դժվար է «ռեժիմի զոհ» անվանել, քանի որ դժվար թե Հայաստանում որևէ մեկը կասկածի, որ եթե անձը զբաղեցնում է ՊԵԿ նախագահի պաշտոնը, ապա հենց ինքն է անձամբ հովանավորում իր բիզնես-գործունեությունը, որ մեր թվարկած նրա բոլոր օբյեկտները մասամբ էին հարկային դաշտում աշխատում, որ հենց նրա այդ գործունեության արդյունքում Հայաստանում ճզմվում ու ոչնչանում էր մանր ու միջին բիզնեսը, իսկ իր բիզնեսները՝ բարգավաճում:
 
Խաչատրյանը պետք է բացատրի և հիմնավորի՝ որտեղից նրան այդ անծայրածիր ունեցվածքը, եթե նա, ինչպես իր փաստաբաններն են նշում, «համեստ պաշտոնյա է եղել և ծառայել է ժողովրդին», իսկ պատկան մարմինները պետք է բացատրեն, թե ինչպես ստացվեց, որ ահռելի ունեցվածքի տեր նախկին պաշտոնյան բյուջե է վերադարձնում ծիծաղելի թվացող՝ 800 միլիոն դրամ: Իրավապահները պարտավոր են Խաչատրյանին պատկանող բիզնեսներում ֆինանսական մանրամասն աուդիտ անցկացնել և պարզել, թե որտեղից «համեստ» պաշտոնյային նման անհամեստ ունեցվածք: Իհարկե, հանրությունը ունի որոշակի մտավախություններ, թե ինչու պատկան մարմինները հենց հիմա հիշեցին Գագիկ Խաչատրյանին՝ հաշվի առնելով, որ վերջինիս օլիգարխ լինելու հանգամանքը բնավ էլ երեկ չի ջրի երես դուրս եկել: Կա մտավախություն, որ կարող է ականտես լինենք հերթական «բռնել-բաց թողնելուն», հատկապես մի փուլում, երբ վարչապետը և նրա քաղաքական թիմը վարկանիշ բարձրացնելու և հանրության ուշադրությունը Ամուլսարի թեմայից շեղելու խնդիր ունեն: Միևնույն ժամանակ, հենց իշխանությունների շահերից է բխում, որ պետությունից և քաղաքացիներից թալանվածը վերադառնա պետական բյուջե, և ապօրինի հարստացած նախկին և ներկա պաշտոնյաները Նոր Հայաստանում չունենան արդարադատությունից խույս տալու լծակներ: Այս առումով հերթական սայթաքումը կարող է Փաշինյանի և իր թիմի համար ճակատագրական լինել…
Լրահոս
12 Նոյ
Դեմի Ռոուզը կիսամերկ լուսանկար է հրապարակելԵրբ նախագահ Մակրոնի անունից տրվող պետական ճաշը եզրափակվում է Շառլ Ազնավուրի ստեղծագործությամբ. Փաշինյան (տեսանյութ) Լուկաշենկոն Ալլա Պուգաչովային երեք պարկ կարտոֆիլ է նվիրելՎարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա դպրոցականին, ապա բախվել պատին. երկուսն էլ տեղում մահացել են (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանը՝ կարճ սանրվածքով (լուսանկար)Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքըՓոխնախարարին զանգել ու հարցրել են՝ գո՞հ է կառավարության աշխատանքիցԱՄՆ-ի հանդիսատեսներն ընտրել են տարվա լավագույն ֆիլմը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վաղը 8 ժամ ջուր չի լինի Աննա Վարդապետյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ (տեսանյութ) Գրոհայինները տարածել են սպանված հայ հոգևորականներից մեկի ID քարտի լուսանկարը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին տրամադրվել է 2 նոր սարքավորում (տեսանյութ) Հայաստանի հավաքականի մարզումները (տեսանյութ)Հնդկաստանում տղամարդը բանտ է նստել, որպեսզի սովից չմահանաԱրսեն Ջուլֆալակյանը` մրցաշարի հաղթողՈստիկանները 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել վանաձորցի 37-ամյա բնակչի տանը (տեսանյութ) Զելենսկին և նրա կինը՝ «Vogue»-ի շապիկին (լուսանկարներ)Արամ Գրիգորյանը դարձել է սամբոյի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը Գյումրիում բնակիչները դանակահարել են շանը. ահազանգՀարևանուհին 3-ամյա երեխայի ձեռքից վերցրել էր դրամապանակն ու հափշտակել գումարի մի մասը Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը Ինչպես ճիշտ դաստիարակել երեխաներին. Խաբիբ Նուգարամեդովը խորհուրդներ է տվելԴեն Բիլզերյանը որոշել է դառնալ ԱՄՆ նախագահ Արտակարգ դեպք Երևանում. մի քանի ավտոտնակներում հրդեհ է բռնկվել. վնասվել են ավտոմեքենաներՈստիկանությունը բացահայտել է 2 միլիոն դրամից ավելի խողովակաշարի գողությունը (տեսանյութ) Հազվագյուտ երևույթ. Մերկուրին այսօր անցնում է Արեգակի առջևով (տեսանյութ)Նիդերլանդների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Ստեփանակերտի «Բարդակ» փաբում մերժել են Արարատ Միրզոյանին և իր կնոջը. Politik.am Ղամիշլիում Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում պայթյունների հետևանքով կա 6 զոհ և 26 վիրավոր Ռուսաստանի քաղաքական էլիտան փոխել է Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքը. Նորայր ՆորիկյանՆիկոլ Փաշինյանի օդանավին ռազմական ուղղաթիռ է ուղեկցում (տեսանյութ)ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահները երկու փաստաթուղթ են ստորագրել Սորոսի հայաստանյան նոր թիրախներըԵրկար տարիներ տարածվող սուտն ու կեղծիքը արմատախիլ է արվելու. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ Արմեն Սարգսյանը 4 դատավոր է նշանակել Երևանում և Արարատի ու Վայոց Ձորի մարզերում Գիրացած Քիմ Քարդաշյանը շոկի է ենթարկել երկրպագուներին (լուսանկարներ) ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը Ուսանողուհուն սպանած պրոֆեսորը լացել է դատարանում (տեսանյութ)ՀՀ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Սափեյան եղբայրների կողմից զենքի գործադրմամբ միջադեպի առթիվ Առաջիկայում նախաձեռնելու եմ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ. Մանե Թանդիլյան Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարինԿադաստրի կոմիտեի ղեկավարի օգնական Ռուզաննա Խաչատրյանը հրաժարական է տվել15-ամյա տղան որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Բոլոր ոլորտներում պետք է անել փոփոխություններ՝ առանց վախենալու. Հայկ Մարության Նիկոլ Փաշինյանը ծառայողական քննություն նշանակելու մասին որոշում է ստորագրելՆախագահ Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ- մայորի զինվորական կոչում «Ինչը չհաջողվեց բազմաթիվ թշնամիներին». հայ շինարարը «սվաղել» է Դադիվանքը (լուսանկարներ)Բացահայտվել են Լեռնահովիտ գյուղի 39-ամյա բնակչի մահվան հանգամանքները
Ամենադիտված
Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերը«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղելՌիտա Սարգսյանը հաստատեց՝ Փաշինյանն ու Հայկ Մարությանը խմել են իր քամած նռան հյութերըՈվ է այն պաշտոնյան, ով շնորհակալություն է հայտնել ոստիկանապետին իրեն տուգանելու համարԱսաց, որ ցանկանում է տուն գնալ. մահացել է Հակոբ Արշակյանի հայրը«Չերեզ Աշտարակ Մոսկվա է գնացել». ո՞ւր է եղել վարչապետը (լուսանկարներ)Անհավանական դեպք․ ինչ է զեկուցել ոստիկանապետը Փաշինյանին«Ես իմ ձեռքով եմ քանդելու թշնամու բույնը». Ադրբեջանի զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կանԵթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի. Նիկոլ ՓաշինյանՆատաշա Կորոլյովան կորցրել է երեխային համացանցում հայտնված իր ինտիմ լուսանկարների պատճառով (տեսանյութ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՀերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)«Այսքան տարի գաղտնի սիրում էի քեզ, որի համար զղջացել եմ»Պահանջում եմ 300000 դրամ աշխատավարձ, եթե ոչ, ես շպրտում եմ իմ դերերը ու հեռանում ձեզանից. Վիգեն Թադևոսյան«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ)