Բողոքի ակցիա՝ Ուկրաինայում. ցուցարարները պահանջում են Արսեն Ավակովի հրաժարականը (տեսանյութ)
ԱշխարհՈւկրաինայի մայրաքաղաք Կիևում նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիա է ընթանում երկրի ներքին գործերի նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավակովի դեմ, գրում է korrespondent.net-ը:
Բողոքի ակցիայի մասնակիցները մեղադրում են Ավակովին ոստիկանական համակարգում բարեփոխումների ձախողման և հասարակական ակտիվիստների նկատմամբ հարձակումների և սպանությունների վերաբերյալ մի շարք հետաքննություններին խոչընդոտելու համար:
Հարյուրավոր մարդիկ Ավակովի դեմ կարգախոսներով պաստառներ են ծածանում՝ պահանջելով նրա հրաժարականը։
Նախագահ Զելենսկու գրասենյակից առայժմ ոչ ոք չի արձագանքել: