Նազարբաևը միջուկային տերություններին առաջարկել է հանդիպում անցկացնել Նուր Սուլթանում
WorldՂազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը միջուկային տերությունների ղեկավարներին առաջարկել է հանդիպում անցկացնել Նուր Սուլթանում և քննարկել միջազգային անվտանգության խնդիրները:
«Ես պաշտոնական առաջարկություն եմ արել այդ ասպարեզի հիմնական խաղորդներին՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և միջուկային այլ տերությունների ղեկավարներին՝ հանդիպել մեր մայրաքաղաքում և համաձայնության գալ, ինչպես դա քանիցս տեղի է ունեցել պատմության մեջ»,- ասել է Նազարբաևը օգոստոսի 29-ին ելույթ ունենալով առանց միջուկային զենքի աշխարհի և գլոբալ անվտանգության համար Նազարբաևյան մրցանակի հանձնման արարողությանը:
Նազարբաևն առաջարկել է ստեղծել աշխարհում միջուկային զենքի նկատմամբ հսկողության նոր համակարգ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: