Գրիգորի Թավադյանը հրաժարվել է ԱԱԾ-ում զբաղեցրած պաշտոնից. պատճառը վարչապետի ապաշնորհ ու անհեռատես քայլերն են Շուշեցիները պահանջով ներկայացել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ (տեսանյութ) Արցախում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիները 1-5 միլիոն դրամ կստանան Մենք ինչ ուզում, անում ենք, որ շենք ուզում, մտնում ենք. Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է Արարատ Միրզոյանի խոսքերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1277 նոր դեպք. մահացել է 37 մարդ Միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը պատերազմի ընթացքում 300-ից ավելի վիրավոր է վիրահատել Սահմանամերձ Այգեձորը կունենա ժամանակակից բժշկական կենտրոն ՈՒՂԻՂ․ մեկնարկել է Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հերթական նիստը Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում վերանորոգել են դպրոց, նվերներ բաժանել Արցախի երեխաներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել 

Նորմալ աշխատող մարդ է, հանցագործ աշխարհի հետ որևէ կապ չունի. փաստաբան

Իրավունք

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկ անունով հայտնի` Անդրանիկ Հարությունյանի սպանությանը օժանդակելու մեջ մեղադրվող 50-ամյա տղամարդը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և որևէ առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ՝ պնդելով, որ չի ճանաչում ոչ սպանվածին, ոչ էլ սպանության մեջ կասկածվողին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց նրա փաստաբան Վահե Մնացականյանը՝ անվտանգությունից ելնելով չցանկանալով հնչեցնել վստահորդի անունը։ 

«Առանց այդ էլ ընտանիքին փորձում են նեղություն տալ, անհիմն մեղադրանքի հետևանքով մարդիկ իրենց կամքից անկախ ընկել են քրեական աշխարհի խնդիրների մեջ»,- ասաց պաշտպանը։ 

Նա նշեց, որ իր պաշտպանյալն ապրում է Ռուսաստանում, աշխատում է այնտեղի շինարարական կազմակերպություններից մեկում, իսկ  մինչ ձերբակալվելն ու կալանավորվելը Հայաստան է եկել բուժման նպատակով, քանի որ քաղցկեղով հիվանդ է․ «Իմ վստահորդն ընտանիքով բնակվում է ՌԴ-ում, 2 մանկահասակ երեխայի հայր է, 2 ամսից կծնվի նաև երրորդ երեխան։ Նորմալ աշխատող մարդ է, հանցագործ աշխարհի հետ ընդհանրապես որևէ կապ չունի»,- նշեց նա:

Անդրադառնալով ոստիկանության հայտնած տեղեկություններին, թե սպանություն կատարելու մեջ կասկածվողն ու նրա պաշտպանյալը՝ սպանությունն օժանդակելու մեջ կասկածվողը, թե՛ մայիս ամսին և թե՛ հունիսին նույն օրերին ժամանել և մեկնել են Հայաստանից և նույն ժամանակահատվածում էլ կատարվել է սպանությունը, Մնացականյանը նշեց, որ իր ունեցած նյութերում դրանք հերքվում են, և եթե նրա գալն ու գնալը ինչ-որ անձանց հետ համընկելը չի նշանակում, որ դրա համար պետք է պատասխանատվության ենթարկել։ Փաստաբանը պնդեց նաև, որ պաշտպանյալը մինչև օգոստոս մի քանի անգամ է եկել Հայաստան՝ առողջական խնդիրների պատճառով։ 

«Ինչ–որ հիմնավորում են բերում, անհասկանալի տրամաբանությամբ նրան փորձում կապել կատարվածի հետ, սակայն իրականում որևէ ապացույց չկա, որը կհիմնավորի կատարվածը։ Տեղեկությունները, թե իմ պաշտպանյալը այդ ընթացքում հանդիպել է սպանության մեջ մեղադրվողի հետ ընհանրապես չի համապատասխանում իրականությանը, ներկայացված նյութերում էլ դա հերքվում է»,- ասաց Մնացականյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թ․ հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Նշենք, որ քննության արդյունքներով պարզվել  է, որ Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ: Վերջինս 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան և 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ, կրակոցներ արձակելով՝ սպանել է Անդրանիկ Հարությունյանին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանության օժանդակությունը՝ շահադիտական դրդումներով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գրիգորի Թավադյանը հրաժարվել է ԱԱԾ-ում զբաղեցրած պաշտոնից. պատճառը վարչապետի ապաշնորհ ու անհեռատես քայլերն ենՇուշեցիները պահանջով ներկայացել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ (տեսանյութ) Արցախում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիները 1-5 միլիոն դրամ կստանան Օրվա ընթացքում Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում կիրականացվի զենք-զինամթերքի վնասազերծում Մենք ինչ ուզում, անում ենք, որ շենք ուզում, մտնում ենք. Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է Արարատ Միրզոյանի խոսքերը ՀՀ և Արցախի ՄԻՊ-երն ավարտել են էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ վայրագությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1277 նոր դեպք. մահացել է 37 մարդ Միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը պատերազմի ընթացքում 300-ից ավելի վիրավոր է վիրահատելՍահմանամերձ Այգեձորը կունենա ժամանակակից բժշկական կենտրոնՈՒՂԻՂ․ մեկնարկել է Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հերթական նիստըՌուս խաղաղապահները Ստեփանակերտում վերանորոգել են դպրոց, նվերներ բաժանել Արցախի երեխաներին (տեսանյութ) Արագածի, Թալինի և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ավարտվել է Արմավիրի համայնքապետարանում 2010թ. պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քրգործի նախաքննությունը Ստեփանակերտի ականազերծման ժամանակ խաղաղապահները մեկ օրվա ընթացքում մոտ 100 պայթուցիկ օբյեկտ են հայտնաբերել Կյանքից հեռացել է Դմիտրի ԱթբաշյանըՀայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4%Ռուս խաղաղապահներն ապահովել են ևս մեկ դպրոցում ուսումնական գործընթացի վերսկսումը ԼՂ-ում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում Աստղագուշակ՝ դեկտեմբերի 3-ի համարՕրվա խորհուրդ«Ժողովուրդ». Ինչպես է կազմվել դատավորների հետ հանդիպման ցուցակը«Փաստ». Ինչպես կարող է Մանե Թանդիլյանն օգտակար լինել Արցախին«Հրապարակ». Մոսկվահայ մեծահարուստները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին«Հրապարակ». Ոստիկաններին տարեվերջյան պարգեւներ են խոստացել«Ժողովուրդ». Ով է Արսեն Թորոսյանի հովանավորը«Ժողովուրդ». Մանրամասներ Արարատ Միրզոյան-«Իմ քայլը» հանդիպումից«Հրապարակ». Բաբայանի թիմում ծանր են տանում Բալասանյանի՝ առաջին պլան մղվելը«Հրապարակ»․ Ինչու՞ չի զորացրվում «մոբը»«Փաստ». Իշխող խմբակցությունում մոտ 20 պատգամավոր կա, որոնք պատրաստ են դուրս գալ խմբակցությունից«Հրապարակ». Վազգեն Մանուկյանը վարչապետի կոմպրոմիսային թեկնածուն էԹրամփի շտաբը դատական հայց կներկայացնի Նևադա նահանգում գրանցված ընտրակեղծիքների վերաբերյալ Պարտությունն ունի մեկ անուն ազգանուն և դա Նիկոլ Վովայի Փաշինյան է. Սամվել ՖարմանյանԳուգարքի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ) Լոռու մարզում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և դիմել փախուստի. կա զոհԿամավորականները սաղավարտ ու զրահաբաճկոն չունեին, մեր հրետանին քողարկված չէր, խրամատները ողբալի վիճակում էին. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Լենա Նազարյանի հետ այսօր այցելեցինք անմահացած հերոս Վրեժ Պողոսյանի ընտանիքին. Աննա Հակոբյան Արա Սաղաթելյանին զրպարտելու համար Տարոն Չախոյանի դեմ հայց կներկայացվի 3 մլն դրամի պահանջով. ՓաստինֆոԻտալական Սան Վինչենցոյի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը «Տոնածառ, թե սուգ». Լիկա ԹումանյանԱրա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հետ13 Լրատվամիջոց է տուգանվել 700-հազարական չափով, եւս մեկը 1.5 միլիոն դրամի չափով. Շուշան ԴոյդոյանԱրցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կստանան ֆինանսական աջակցություն Ինչու՞ թույլ չի տրվում, որ Սասնա Ծռերի կամավորները մեկնեն ճակատ. Ավետիսյան-Փաշինյան երկխոսությունը (տեսանյութ)Ռազմական դրությունը չի հանվել. Էդմոն Մարուքյան «Լաչինում եվրո տուն եմ թողել թուրքին, ստեղ ավտոկայանում ենք քնում. Փաշինյանն ասում էր՝ օգնում են. ու՞ր ա». արցախցի (տեսանյութ)Իտալական Մալոյի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրուց են ունեցելԸնդդիմադիրների վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է. Irakanum.am Զառա Մանուչարյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ
Ամենադիտված