Մերկապարուհուն որակազրկել են չափազանց «կրակոտ» պարի համար (տեսանյութ)
VideoԳեղեցկուհի Հարլի վան Դենջերֆիլդը մասնակցել է Ադելաիդայում տեղի ունեցող «Մերկ «միսս Ավստրալիա»» մրցույթին, որի կանոնների համաձայն՝ աղջիկները պետք է ցուցադրեին իրենց գրավչությունը՝ ներկայացնելով մերկապար «Crazy Horse» գիշերային ակումբում:
Մրցույթի ժամանակ երբ բերմ է բարձրացել Հարլին, սկսվել է «թեժ երեկոն»:
Մինչև համարը կատարելը Հարլին վառելիք է լցրել հատակին և այրել, գրում է Ladbible-ը: Իր ունակությունները հանդիսատեսին և ժյուրիին ցուցադրելու ժամանակ կրակը տարածվել է և այրել ակումբի վարագույրը:
Միացել է անվտանգության ազդանշանը և ժամանել են հրշեջ-փրկարարներ, ովքեր ստիպված են եղել էվակուացնել 200 մարդու: Արդյուքնում՝ գիշերային ակումբին պատճառվել է 3000 դոլարի վնաս, նշում է Daily Mail-ը:
Միջադեպի պատճառով Հարլիին հեռացրել են մրցույթից: Աղջիկը ներողություն է խնդրել Ինստագրամի իր էջում, բայց ժամանակ անց հեռացրել է գրառումը: