Իրանը հակահարված կհասցնի՞ Ադրբեջանին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ տվյալներ ունի ԼՂ-ում Սիրիայից վարձկանների ներգրավվածության մասին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով․ Տոնոյան Ինչպե՞ս է մեր զինվորի զինվորական փաստաթուղթը հայտնվել հակառակորդի մոտ․ Ադրբեջանի կողմից տարածված լուրը կեղծ է Ֆրանսիացի լրագրողների խմբին ուղեկցող Մարտունի քաղաքի բնակիչը զոհվել է․ «Հետք» Քյարամ Սլոյանի մայրը կրտսեր որդուն եզդիական ջոկատի հետ ճանապարհում է Արցախ (տեսանյութ) Ֆրանսիան ինքնաթիռ կուղարկի՝ վիրավորված լրագրողներին երկիր վերադարձնելու համար Մեր խնդիրը պաշտպանվել է, քանի որ Ադրբեջանը հարձակվել է. վարչապետի հարցազրույցը` Ալ Ջազիրային Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել․ Աբրահամյան Հանուն հաղթանակի (տեսանյութ) 

Արդյո՞ք սա հերթական «գումար լվանալու» օպերացիան չէ

Վերլուծական

Համաձայն ՀՀ ԱՆ վերջին հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետությունում զարկ է տրվում նեյրովիրաբուժության զարգացմանը։

Այս լուրն, իհարկե, ինձ, որպես մանկական և մեծահասակների նեյրովիրաբույժի, շատ ուրախացրեց, քանզի, սովորելով և աշխատելով տարբեր զարգացած երկրների հայտնի նեյրովիրաբուժական կլինիկաներում, միշտ ցավով էի գիտակցում Հայաստանում նեյրովիրաբուժության անմխիթար վիճակը։ Բոլոր ջանքերը փշրվում էին ֆինանսական բարդությունների, թանկարժեք նեյրովիրաբուժական սարքավորումների բացակայության ապառաժին։ Հաճախ որոշ մարդկանց չկամությունը, սեփական գրպանի պարունակությունը հանրության առողջությունից վեր դասելու մոլուցքը ու մանկական տարիքից մնացած կոմպլեքսները թաքցնելու ջանքերը քար էին նետում հայրենական նեյրովիրաբուժության զարգացման ճանապարհին։

Բնական է, որ ողջունում եմ ՀՀ առողջապահության նախարարի` Հայաստանի Հանրապետությունում նեյրովիրաբուժության զարգացմանն ուղղված բոլոր ջանքերը։

Սակայն, ես կլինեի միամիտ, եթե հավատայի, որ Ստամբուլյան կոնվենցիայի ջատագով և Ամուլսարի շահագործումն արդարացնող, «բռնության ձայնը» հեշթեգի հետևորդ Արսեն Թորոսյանը նպատակ ունի կատարել իրական քայլեր և անշահախնդրորեն նպաստել իմ մասնագիտական ոլորտի զարգացմանն ու բարգավաճմանը։

Եվ այսպես …

Համաձայն շրջանառվող լուրերի՝ պետությունն այս ոլորտում աջակցություն է ցուցաբերելու երկու բժշկական հաստատության. «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ին և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ին։

Նշեմ, որ «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ն Արսեն Թորոսյանի կատարյալ տիրապետության տակ գործող կլինիկական հիվանդանոց է։ Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ներկա դրությամբ միակ մանկական նեյրովիրաբուժության ծառայություն մատուցող բժշկական հաստատությունն է։

Համացանցում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, թե ով է ղեկավարում «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ն։ Ես հավելեմ, որ այս ԲԿ-ի ղեկավարությունն անմիջական կապ ունի Արսեն Թորոսյանի «փախուստ Բանակից» օպերացիայի հետ։

Սակայն, Թորոսյանի գործողություններին այժմ կտամ զուտ մասնագիտական բնութագիր։

«Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ն հանդիսանում է «Շտապ օգնության» հիվանդանոց։ Այստեղ տեղափոխվում են հիվանդներ երկրի տարբեր ծայրերից, ովքեր հիմնականում ունեն անհետաձգելի բուժօգնության կարիք։

Երկու միլիարդ դրամի սարքավորումներ գնող Թորոսյանը անհասկանալի տրամաբանությամբ շտապ օգնության հիվանդանոցը հագեցնում է նեյրոնավիգացիոն տեխնիկայով, ուլտրաձայնային արտածծիչով և այլն։

Տեղեկացնեմ, որ այս տեխնիկան անհրաժեշտ է գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքների (առավելապես խորանիստ տեղակայման), ներգանգային կիստաների (օրինակ երրորդ փորոքի կիստա) հեռացման համար։

Մեր հանրապետությունում գործող միակ Ուռուցքաբանության ինստիտուտը, որն, ի դեպ, հանդիսանում է պետական կառույց և որտեղ իրականացնում են իմ նշած վիրահատությունները, անհասկանալի պատճառներով չի համալրվում անհրաժեշտ նեյրովիրաբուժական սարքավորումներով։

Այստեղ առաջանում են տրամաբանական հարցեր (գուցե ոչ բոլորի մոտ այդ հարցը կարող է առաջանալ, քանի-որ ոչ բոլորն են առաջնորդվում տրամաբանությամբ). Ինչո՞ւ է շտապ օգնության հիվանդանոցին պետական միջոցների հաշվին տրամադրվում թանկարժեք նեյրովիրաբուժական տեխնիկա, եթե այդ տեխնիկան անհրաժեշտ է տրամադրել մասնագիտական ուռուցքաբանական կենտրոնին։ Ինչո՞ւ են մասնագիտական ուռուցքաբանական կենտրոնի հիվանդները զրկվում բարձրակարգ նեյրովիրաբուժական սարքավորումներով վիրահատվելու հնարավորությունից։ Արդյո՞ք սա հերթական «գումար լվանալու» օպերացիան չէ։ Արդյո՞ք Արսեն Թորոսյանը չի կրկնում դիալիզի սարքերի գնման գործընթացի արատավոր ու ձախողված սցենարը։ Արդյո՞ք այսպիսով հիվանդները չեն ուղղորդվում դեպի կոնկրետ բժշկական հաստատություն։

Արդեն նշեցի, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ունի ՀՀ-ում միակ մանկական նեյրովիրաբուժական բաժանմունքը։ Պնդում եմ, որ այդ բաժանմունքում աշխատում են պրոֆեսիոնալներ, և այդ բաժանմունքը պետք է համալրվի նորագույն նեյրովիրաբուժական տեխնիկայով։

Սակայն, թորոսյանական մոտիվներով ուժեղացվում է այս կենտրոնի մենաշնորհը` նոր մանկական նեյրովիրաբուժական բաժանմունք ստեղծելու, մրցակցություն ապահովելու, քաղաքացիներին ընտրություն տալու փոխարեն։

Սա ինձ համար անընդունելի մոտեցում է։ Ես համոզված եմ, որ առողջապահության համակարգը ողջ հանրապետության տարածքում պետք է համահավասար զարգացնել։ Իհարկե, կան ոլորտներ և նեղ մասնագիտություններ, որոնց ուղղությամբ պետք է ձևավորել մասնագիտական կենտրոններ։ Սակայն, չի կարելի խառնել թացը չորի հետ։ Չի կարելի մի կողմից միլիարդներ ծախսել սարքավորումների վրա, որոնք հնարավոր է, որ երբևէ չօգտագործվեն, մյուս կողմից` զրկել այդ սարքավորումներից` նեղ մասնագիտացում ունեցող ու այդ սարքավորումներով աշխատելու կարիք ունեցող կենտրոններին։

Պարո՛ն Թորոսյան, Դուք մեր աշխատողն եք և Դուք վա՛տ եք աշխատում։

Առողջապահական ոլորտը չպետք է լինի բիզնես-ոլորտ, և այնտեղ չպետք է ստեղծվեն բիզնես-մենաշնորհներ։ Այն պետք է լինի առողջապահական-գիտական լուրջ հենք պետության համար։

Հ.Գ. Չի կարելի անձնական վրեժխնդրության հարցերը լուծել մեր հանրության առողջության ու պետական միջոցների հաշվին։

Հ.Գ. 2 Ըստ օդում թևածող լուրերի՝ մի շարք բժշկական կենտրոններից, այդ թվում «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ից, բոլոր հիվանդներն ուղղորդվում են Ա. Թորոսյանի կնոջ ենթակայության տակ գործող MIBS ԲԿ` ՄՌՏ հետազոտություն անցնելու համար։ Փաստերը սպասել չեն տա !!!

Կարդացեք նաև՝ Ընտրությունների կազմակերպման արատավոր պրակտիկայի մասին․ Մարինա Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավստրիայի կանցլերը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ«Էլի ենք բերելու, ինչքան եկավ, էնքան բերելու ենք». հայկական զինուժի կողմից առգրավված ադրբեջանական տեխնիկան (տեսանյութ) Թշնամու հատուկ նշանակության ուժերի հերթական «էլիտար» լեշը. Ալեն Ղուլյան (լուսանկար)Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է հակառակորդի 7 անօդաչուՀՀ ԱԳՆ-ն վերլուծում է Հայաստանի տարածք ներխուժած և խոցված Ադրբեջանի ԱԹՍ-ի հետ կապված իրավիճակը Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը. ՀՀ նախագահն` «Ալ Ջազիրա»-ին Վարձկանների ներգարվմամբ Ադրբեջանը և Թուրքիան սպառնում են աշխարհի անվտանգությանը. ԱՀ ԱԳՆ Արցախում ռմբակոծության տակ հայտնված «Դոժդ» հեռուստաալիքի թղթակցի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվելՀՕՊ ա, էս ինչ էղավ... 4-ն էլ ոչնչացան. Մարիամ ՓաշինյանԱրցախի նախագահը, ԱԳ նախարարը այցելել են վիրավոր ազատամարտիկներին և ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներին «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին. ԱՀ նախագահ (տեսանյութ)Չորրորդն էլ ոչնչացվեց. ՀՀ վարչապետՀարվածային ԱԹՍ-ները ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները. ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում. ՓաշինյանՌոմանոս Պետրոսյանը` Աբովյանում հնչած պայթյունի ձայների մասինՈչնչացված ադրբեջանական զինծառայողները. ՊԲ-ն լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Արցախում ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է Մանուել Մանուկյանը․ «Փաստինֆո»ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք. խոսնակ ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք. Արծրուն ՀովհաննիսյանՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից պատրավորությունները չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ Դպրոցներում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովված է. ԿԳՄՍՆ «Արարատ-Արմենիան» ավարտեց իր ելույթները Եվրոպա Լիգայում Հայի միասնականությունը և ոգին անկոտրում են. թբիլիսահայությունն այսօր հանդես է եկել ակցիայովԶոհված հայ զինծառայողների որոշ մարմիններ ադրբեջանական ԶՈՒ-երի հսկողության տակ են․ Արցախի ՄԻՊ Հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ. հայկական կողմից կա զոհ, երկու վիրավորԿենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի նիստին հատուկ բանաձև ընդունվեց` նվիրված Արցախյան հակամարտությանը. Աշոտյան Տիկ-Տոկի գրասենյակից զանգահարել են ՀՀ ՄԻՊ՝ այն արգելափակելուց հետոԿարելի է ասել, որ այսօր դիրքային պատերազմ է ընթանում. Սեյրան ՕհանյանԱդրբեջանի սանձազերծած պատերազմում հերոսաբար զոհվել են Պոլիտեխնիկի ուսանողներԱրցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան. Աննա Նաղդալյան Սեյրան Օհանյանի ճեպազրույցը Արցախից` ուղիղՍիսիանցի փոքրիկին անվանակոչել են Տարոն՝ ի պատիվ Արցախում զոհված հերոս Տարոն Ֆիլիպոսյանի«Աշխարհը աչք է փակում Ադրբեջանի և Թուրքիայի հարձակմանը ենթարկվող ժողովրդի վրա»․ Սերժ ԹանկյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է վիրավոր զինվորներին Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայումը վտանգ է ներկայացնում նաև հարևան տարածաշրջանների համար. Նաղդալյան Իրանում ծեծի են ենթարկվել անջատողական պանթյուրքիստներին (տեսանյութ)Ադրբեջանը լրագրողներին թիրախավորում է կանխամտածված․ ՀԺՄ Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքըՏասնյակ հազարավոր մարդիկ դարձել են ներքին տարհանվածներ՝ փախստականներ. Արտակ ԲեգլարյանԱրմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի արաբական խմբագրությանըՀայաստանը ետ է կանչում Իսրայելում իր դեսպանին Վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է. ԱՀ ՄԻՊՀայաստանի դիվանագիտական ճեղքումը. արաբական աշխարհի, ՌԴ-ի և Իրանի հստակ մեսիջներըԱրսեն Թորոսյանը մեկնել է Արցախ Վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները. Սպիտակ տուն Եվրոպական խորհուրդը փակ նիստ է անցկացնում Արցախի առնչությամբԻրանը հակահարված կհասցնի՞ Ադրբեջանին Անհայտ անձը սուր ծակող գործիքով հարձակվել է Սահակաշվիլիի վրա (տեսանյութ)Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ. Արտակ Բեգլարյան
Ամենադիտված