Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են․ ՊԲ Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ եւ նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց․ Փաշինյան Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրել է 180 կամավորական Ստեփանակերտի ռմբահարումը մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհին. Արայիկ Հարությունյան ՊԵԿ-ը ներկայացրել է ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ Զոհվել է Նարեկացի նվագախմբի քամանչահար Մհեր Փոթոյանը Էրդողանն առաջարկել է, որ հանդիպի Ալիևին, Պուտինն էլ՝ Փաշինյանին Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների՝ Մոսկվայում հանդիպել Փաշինյանի հետ. Interfax Մեր տան արևն էր Արենը (տեսանյութ) 

Արդյո՞ք սա հերթական «գումար լվանալու» օպերացիան չէ

Վերլուծական

Համաձայն ՀՀ ԱՆ վերջին հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետությունում զարկ է տրվում նեյրովիրաբուժության զարգացմանը։

Այս լուրն, իհարկե, ինձ, որպես մանկական և մեծահասակների նեյրովիրաբույժի, շատ ուրախացրեց, քանզի, սովորելով և աշխատելով տարբեր զարգացած երկրների հայտնի նեյրովիրաբուժական կլինիկաներում, միշտ ցավով էի գիտակցում Հայաստանում նեյրովիրաբուժության անմխիթար վիճակը։ Բոլոր ջանքերը փշրվում էին ֆինանսական բարդությունների, թանկարժեք նեյրովիրաբուժական սարքավորումների բացակայության ապառաժին։ Հաճախ որոշ մարդկանց չկամությունը, սեփական գրպանի պարունակությունը հանրության առողջությունից վեր դասելու մոլուցքը ու մանկական տարիքից մնացած կոմպլեքսները թաքցնելու ջանքերը քար էին նետում հայրենական նեյրովիրաբուժության զարգացման ճանապարհին։

Բնական է, որ ողջունում եմ ՀՀ առողջապահության նախարարի` Հայաստանի Հանրապետությունում նեյրովիրաբուժության զարգացմանն ուղղված բոլոր ջանքերը։

Սակայն, ես կլինեի միամիտ, եթե հավատայի, որ Ստամբուլյան կոնվենցիայի ջատագով և Ամուլսարի շահագործումն արդարացնող, «բռնության ձայնը» հեշթեգի հետևորդ Արսեն Թորոսյանը նպատակ ունի կատարել իրական քայլեր և անշահախնդրորեն նպաստել իմ մասնագիտական ոլորտի զարգացմանն ու բարգավաճմանը։

Եվ այսպես …

Համաձայն շրջանառվող լուրերի՝ պետությունն այս ոլորտում աջակցություն է ցուցաբերելու երկու բժշկական հաստատության. «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ին և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ին։

Նշեմ, որ «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ն Արսեն Թորոսյանի կատարյալ տիրապետության տակ գործող կլինիկական հիվանդանոց է։ Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ներկա դրությամբ միակ մանկական նեյրովիրաբուժության ծառայություն մատուցող բժշկական հաստատությունն է։

Համացանցում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, թե ով է ղեկավարում «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ն։ Ես հավելեմ, որ այս ԲԿ-ի ղեկավարությունն անմիջական կապ ունի Արսեն Թորոսյանի «փախուստ Բանակից» օպերացիայի հետ։

Սակայն, Թորոսյանի գործողություններին այժմ կտամ զուտ մասնագիտական բնութագիր։

«Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ն հանդիսանում է «Շտապ օգնության» հիվանդանոց։ Այստեղ տեղափոխվում են հիվանդներ երկրի տարբեր ծայրերից, ովքեր հիմնականում ունեն անհետաձգելի բուժօգնության կարիք։

Երկու միլիարդ դրամի սարքավորումներ գնող Թորոսյանը անհասկանալի տրամաբանությամբ շտապ օգնության հիվանդանոցը հագեցնում է նեյրոնավիգացիոն տեխնիկայով, ուլտրաձայնային արտածծիչով և այլն։

Տեղեկացնեմ, որ այս տեխնիկան անհրաժեշտ է գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքների (առավելապես խորանիստ տեղակայման), ներգանգային կիստաների (օրինակ երրորդ փորոքի կիստա) հեռացման համար։

Մեր հանրապետությունում գործող միակ Ուռուցքաբանության ինստիտուտը, որն, ի դեպ, հանդիսանում է պետական կառույց և որտեղ իրականացնում են իմ նշած վիրահատությունները, անհասկանալի պատճառներով չի համալրվում անհրաժեշտ նեյրովիրաբուժական սարքավորումներով։

Այստեղ առաջանում են տրամաբանական հարցեր (գուցե ոչ բոլորի մոտ այդ հարցը կարող է առաջանալ, քանի-որ ոչ բոլորն են առաջնորդվում տրամաբանությամբ). Ինչո՞ւ է շտապ օգնության հիվանդանոցին պետական միջոցների հաշվին տրամադրվում թանկարժեք նեյրովիրաբուժական տեխնիկա, եթե այդ տեխնիկան անհրաժեշտ է տրամադրել մասնագիտական ուռուցքաբանական կենտրոնին։ Ինչո՞ւ են մասնագիտական ուռուցքաբանական կենտրոնի հիվանդները զրկվում բարձրակարգ նեյրովիրաբուժական սարքավորումներով վիրահատվելու հնարավորությունից։ Արդյո՞ք սա հերթական «գումար լվանալու» օպերացիան չէ։ Արդյո՞ք Արսեն Թորոսյանը չի կրկնում դիալիզի սարքերի գնման գործընթացի արատավոր ու ձախողված սցենարը։ Արդյո՞ք այսպիսով հիվանդները չեն ուղղորդվում դեպի կոնկրետ բժշկական հաստատություն։

Արդեն նշեցի, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ունի ՀՀ-ում միակ մանկական նեյրովիրաբուժական բաժանմունքը։ Պնդում եմ, որ այդ բաժանմունքում աշխատում են պրոֆեսիոնալներ, և այդ բաժանմունքը պետք է համալրվի նորագույն նեյրովիրաբուժական տեխնիկայով։

Սակայն, թորոսյանական մոտիվներով ուժեղացվում է այս կենտրոնի մենաշնորհը` նոր մանկական նեյրովիրաբուժական բաժանմունք ստեղծելու, մրցակցություն ապահովելու, քաղաքացիներին ընտրություն տալու փոխարեն։

Սա ինձ համար անընդունելի մոտեցում է։ Ես համոզված եմ, որ առողջապահության համակարգը ողջ հանրապետության տարածքում պետք է համահավասար զարգացնել։ Իհարկե, կան ոլորտներ և նեղ մասնագիտություններ, որոնց ուղղությամբ պետք է ձևավորել մասնագիտական կենտրոններ։ Սակայն, չի կարելի խառնել թացը չորի հետ։ Չի կարելի մի կողմից միլիարդներ ծախսել սարքավորումների վրա, որոնք հնարավոր է, որ երբևէ չօգտագործվեն, մյուս կողմից` զրկել այդ սարքավորումներից` նեղ մասնագիտացում ունեցող ու այդ սարքավորումներով աշխատելու կարիք ունեցող կենտրոններին։

Պարո՛ն Թորոսյան, Դուք մեր աշխատողն եք և Դուք վա՛տ եք աշխատում։

Առողջապահական ոլորտը չպետք է լինի բիզնես-ոլորտ, և այնտեղ չպետք է ստեղծվեն բիզնես-մենաշնորհներ։ Այն պետք է լինի առողջապահական-գիտական լուրջ հենք պետության համար։

Հ.Գ. Չի կարելի անձնական վրեժխնդրության հարցերը լուծել մեր հանրության առողջության ու պետական միջոցների հաշվին։

Հ.Գ. 2 Ըստ օդում թևածող լուրերի՝ մի շարք բժշկական կենտրոններից, այդ թվում «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ից, բոլոր հիվանդներն ուղղորդվում են Ա. Թորոսյանի կնոջ ենթակայության տակ գործող MIBS ԲԿ` ՄՌՏ հետազոտություն անցնելու համար։ Փաստերը սպասել չեն տա !!!

Կարդացեք նաև՝ Ընտրությունների կազմակերպման արատավոր պրակտիկայի մասին․ Մարինա Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պալերմոյի քաղաքային խորհուրդ է ներկայացվել Արցախի անկախության ճանաչման բանաձևը Պրեմիերա. Ռազմիկ Ամյան` «Մատաղ քեզ» (տեսանյութ)Առաջնագծի գնդերեցը երգում է զինվորների համար (տեսանյութ) Մոտ 50 դիակ թողնելով՝ հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել. Քաշաթաղի պաշտոնաթերթ (տեսանյութ) Մարդասիրական առաքելություն իրականացնող փրկարարների նոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ Որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը կարծես թե հանձնել է ահաբեկիչներին. Հովհաննիսյան Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ՄԱԿՍիրիացի վարձկանները պատրաստվում են շինություններ պայթեցնել Ադրբեջանում. թուրք ֆուտբոլիստ Թշնամու հարձակողական բռունցքի թափը կոտրված է մեր կողմից. ՀովհաննիսյանԱդրինե Ղուկասյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին. Արծրուն ՀովհաննիսյանԱրծրուն Հովհաննիսյանի ասուլիսը` ուղիղԱՍՀ նախարարության ղեկավար անձնակազմից պահանջում եմ գիտակցել սեփական կարգավիճակի լրջությունը. ՄԻՊԼեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի ներքո. վարչապետի հարցազրույցը իսպանական EFE-ին Ադրբեջանի այն բնակիչներին, որոնց տներին մոտ են ռազմական օբյեկտները, հորդորում ենք հեռանալ. Պողոսյան Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության հարցըԱլիևը հայտարարել է, թե ինչի շուրջ է ընթանալու բանակցությունը ԺնևումՇուշիում վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՀ ԱԻՊԾ Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ՆաղդալյանԳնդապետ Արմեն Գյոզալյանը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում ՄոսկվաԱյս բացահայտ սուտը Թուրքիան առաջին անգամ չէ օգտագործում Հայաստանի դեմ. Արմեն ԱյվազյանԱԱԾ-ի կողմից Արցախ և Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր են բացահայտվել Աշոտ Բալասանյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ նախագահը ստորագրել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» կոնվենցիայի մասին օրենքը Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական ԶՈՒ վայրագությունների մասին The Associated Press-ի տեսանյութը Խաղաղ բնակավայրին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնալու, ուշքի եկեք. Վահրամ Պողոսյան Պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն է․ Արծրուն Հովհաննիսյան Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ. ՊԲՇուշիի հրթիռակոծության հետեւանքով վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՀ ՄԻՊ Ալիևի սխալ հաշվարկը. ի՞նչ լրջագույն խնդրի առջև է կանգնել ԲաքունՀայկական ԶՈւ հետքաշման հատվածներում ադրբեջանցիները ստեղծել են ահաբեկիչների բազաներ. ՊԲ Վիտալի Բալասանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. 168.am Հոկտեմբերի 28-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 224 դեպք «Պատերազմի ժամանակ սենց բաներ էլ են պատահում»Ադրբեջանական հաքերները ընտրական ռեգիստրից անկապ մարդկանց անուններ են լցրել․ Սամվել Մարտիրոսյան Մալաթիա ջոկատի աշխարհազորային կամավորական միության մեր տղերքն ամենածանր դիրքերն են պահում. ազատամարտիկՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են․ ՊԲ Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ եւ նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց․ Փաշինյան Կարդում ենք, մոռանում և հանգիստ գնում առաջ. Գոհար ԱբաջյանԻլհամ Ալիևի կեղծ հայտարարությունները հայկական կողմի կորուստների վերաբերյալ Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրել է 180 կամավորական Արցախում զոհվել է «Ոսկե դպրոց»-ից Գևորգ Ջավաղյանը Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են թիրախավորել Արցախի բնակավայրերը (տեսանյութ) Սիրիացի վարձկանները հրաժարվում են գնալ Լեռնային Ղարաբաղ․ SOHR Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են. Արծրուն ՀովհաննիսյանԿյանքից հեռացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը էսքան հրեշ, էսքան բորենի որտեղի՞ց էս լավ ժողովրդի մեջ. Նաիրա Զոհրաբյան
Ամենադիտված