Director General of Ucom took part in a recruiting conference Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of Korea We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents 

Արդյո՞ք սա հերթական «գումար լվանալու» օպերացիան չէ

Analytical

Համաձայն ՀՀ ԱՆ վերջին հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետությունում զարկ է տրվում նեյրովիրաբուժության զարգացմանը։

Այս լուրն, իհարկե, ինձ, որպես մանկական և մեծահասակների նեյրովիրաբույժի, շատ ուրախացրեց, քանզի, սովորելով և աշխատելով տարբեր զարգացած երկրների հայտնի նեյրովիրաբուժական կլինիկաներում, միշտ ցավով էի գիտակցում Հայաստանում նեյրովիրաբուժության անմխիթար վիճակը։ Բոլոր ջանքերը փշրվում էին ֆինանսական բարդությունների, թանկարժեք նեյրովիրաբուժական սարքավորումների բացակայության ապառաժին։ Հաճախ որոշ մարդկանց չկամությունը, սեփական գրպանի պարունակությունը հանրության առողջությունից վեր դասելու մոլուցքը ու մանկական տարիքից մնացած կոմպլեքսները թաքցնելու ջանքերը քար էին նետում հայրենական նեյրովիրաբուժության զարգացման ճանապարհին։

Բնական է, որ ողջունում եմ ՀՀ առողջապահության նախարարի` Հայաստանի Հանրապետությունում նեյրովիրաբուժության զարգացմանն ուղղված բոլոր ջանքերը։

Սակայն, ես կլինեի միամիտ, եթե հավատայի, որ Ստամբուլյան կոնվենցիայի ջատագով և Ամուլսարի շահագործումն արդարացնող, «բռնության ձայնը» հեշթեգի հետևորդ Արսեն Թորոսյանը նպատակ ունի կատարել իրական քայլեր և անշահախնդրորեն նպաստել իմ մասնագիտական ոլորտի զարգացմանն ու բարգավաճմանը։

Եվ այսպես …

Համաձայն շրջանառվող լուրերի՝ պետությունն այս ոլորտում աջակցություն է ցուցաբերելու երկու բժշկական հաստատության. «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ին և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ին։

Նշեմ, որ «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ն Արսեն Թորոսյանի կատարյալ տիրապետության տակ գործող կլինիկական հիվանդանոց է։ Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ներկա դրությամբ միակ մանկական նեյրովիրաբուժության ծառայություն մատուցող բժշկական հաստատությունն է։

Համացանցում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, թե ով է ղեկավարում «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ն։ Ես հավելեմ, որ այս ԲԿ-ի ղեկավարությունն անմիջական կապ ունի Արսեն Թորոսյանի «փախուստ Բանակից» օպերացիայի հետ։

Սակայն, Թորոսյանի գործողություններին այժմ կտամ զուտ մասնագիտական բնութագիր։

«Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ն հանդիսանում է «Շտապ օգնության» հիվանդանոց։ Այստեղ տեղափոխվում են հիվանդներ երկրի տարբեր ծայրերից, ովքեր հիմնականում ունեն անհետաձգելի բուժօգնության կարիք։

Երկու միլիարդ դրամի սարքավորումներ գնող Թորոսյանը անհասկանալի տրամաբանությամբ շտապ օգնության հիվանդանոցը հագեցնում է նեյրոնավիգացիոն տեխնիկայով, ուլտրաձայնային արտածծիչով և այլն։

Տեղեկացնեմ, որ այս տեխնիկան անհրաժեշտ է գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքների (առավելապես խորանիստ տեղակայման), ներգանգային կիստաների (օրինակ երրորդ փորոքի կիստա) հեռացման համար։

Մեր հանրապետությունում գործող միակ Ուռուցքաբանության ինստիտուտը, որն, ի դեպ, հանդիսանում է պետական կառույց և որտեղ իրականացնում են իմ նշած վիրահատությունները, անհասկանալի պատճառներով չի համալրվում անհրաժեշտ նեյրովիրաբուժական սարքավորումներով։

Այստեղ առաջանում են տրամաբանական հարցեր (գուցե ոչ բոլորի մոտ այդ հարցը կարող է առաջանալ, քանի-որ ոչ բոլորն են առաջնորդվում տրամաբանությամբ). Ինչո՞ւ է շտապ օգնության հիվանդանոցին պետական միջոցների հաշվին տրամադրվում թանկարժեք նեյրովիրաբուժական տեխնիկա, եթե այդ տեխնիկան անհրաժեշտ է տրամադրել մասնագիտական ուռուցքաբանական կենտրոնին։ Ինչո՞ւ են մասնագիտական ուռուցքաբանական կենտրոնի հիվանդները զրկվում բարձրակարգ նեյրովիրաբուժական սարքավորումներով վիրահատվելու հնարավորությունից։ Արդյո՞ք սա հերթական «գումար լվանալու» օպերացիան չէ։ Արդյո՞ք Արսեն Թորոսյանը չի կրկնում դիալիզի սարքերի գնման գործընթացի արատավոր ու ձախողված սցենարը։ Արդյո՞ք այսպիսով հիվանդները չեն ուղղորդվում դեպի կոնկրետ բժշկական հաստատություն։

Արդեն նշեցի, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ունի ՀՀ-ում միակ մանկական նեյրովիրաբուժական բաժանմունքը։ Պնդում եմ, որ այդ բաժանմունքում աշխատում են պրոֆեսիոնալներ, և այդ բաժանմունքը պետք է համալրվի նորագույն նեյրովիրաբուժական տեխնիկայով։

Սակայն, թորոսյանական մոտիվներով ուժեղացվում է այս կենտրոնի մենաշնորհը` նոր մանկական նեյրովիրաբուժական բաժանմունք ստեղծելու, մրցակցություն ապահովելու, քաղաքացիներին ընտրություն տալու փոխարեն։

Սա ինձ համար անընդունելի մոտեցում է։ Ես համոզված եմ, որ առողջապահության համակարգը ողջ հանրապետության տարածքում պետք է համահավասար զարգացնել։ Իհարկե, կան ոլորտներ և նեղ մասնագիտություններ, որոնց ուղղությամբ պետք է ձևավորել մասնագիտական կենտրոններ։ Սակայն, չի կարելի խառնել թացը չորի հետ։ Չի կարելի մի կողմից միլիարդներ ծախսել սարքավորումների վրա, որոնք հնարավոր է, որ երբևէ չօգտագործվեն, մյուս կողմից` զրկել այդ սարքավորումներից` նեղ մասնագիտացում ունեցող ու այդ սարքավորումներով աշխատելու կարիք ունեցող կենտրոններին։

Պարո՛ն Թորոսյան, Դուք մեր աշխատողն եք և Դուք վա՛տ եք աշխատում։

Առողջապահական ոլորտը չպետք է լինի բիզնես-ոլորտ, և այնտեղ չպետք է ստեղծվեն բիզնես-մենաշնորհներ։ Այն պետք է լինի առողջապահական-գիտական լուրջ հենք պետության համար։

Հ.Գ. Չի կարելի անձնական վրեժխնդրության հարցերը լուծել մեր հանրության առողջության ու պետական միջոցների հաշվին։

Հ.Գ. 2 Ըստ օդում թևածող լուրերի՝ մի շարք բժշկական կենտրոններից, այդ թվում «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ից, բոլոր հիվանդներն ուղղորդվում են Ա. Թորոսյանի կնոջ ենթակայության տակ գործող MIBS ԲԿ` ՄՌՏ հետազոտություն անցնելու համար։ Փաստերը սպասել չեն տա !!!

Կարդացեք նաև՝ Ընտրությունների կազմակերպման արատավոր պրակտիկայի մասին․ Մարինա Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ukraine can start negotiations with Russia within framework of 'peace resolution': KulebaHamas-run health ministry says Gaza death toll surpasses 32,600Fidan received delegation of Armed Services Committee of US House of Representatives in AnkaraDirector General of Ucom took part in a recruiting conferenceArmenian woman appointed to position of Minister of Foreign Affairs of PalestineArab countries are ready to fully recognize Israel in a future deal: BidenUkraine needs help now due to high risk of Russian offensive in June: ZelenskyJapan deaths linked to red yeast rice supplements rise to 5British army allows beards ending a 100-year banGevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of KoreaUS provides Maryland $60 million to start rebuilding collapsed Baltimore bridgeApple will present new iPad Pro and iPad Air tablets in early May: What changes will they have?Selling Sunset TV series’ star chooses strange, revealing outfit for playing golfOil Prices UpWe have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide Memorial
Most Popular