Ռուսաստանը Վրաստանին մեղադրել է Հարավային Օսիայի հետ սահմանին լարվածության սրման մեջ
ПолитическиеՌԴ ԱԳՆ-ն իր լուրջ անհանգստություն է հայտնել Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին լարվածության սրման կապակցությամբ: Գերատեսչությունը նշում է, որ վերջին ժամանակներս Թբիլիսին միտումնավոր սրել է իրավիճակը, իսկ այժմ սկսել է վրացական ոստիկանության անցակետի կառուցումը հարավօսական Ցնելիս գյուղի մոտակայքում:
ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Թբիլիսին բազմիցս մերժել է Ցխինվալի սահմանի նշագծման և սահմանազատման վերաբերյալ բանակցություններ սկսելու առաջարկությունը, ինչը չի նպաստել երկարատև սահմանային խնդրի լուծմանը, այլ «ընդհակառակը, տարածաշրջանում շիկացրել է մթնոլորտը, վերջնարդյունքում հանգեցնելով ներկայիս սրմանը»:
«Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել վիճահարույց հարցերի կառուցողական քննարկումը՝ Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի, ինչպես նաև Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումների շրջանակում»,- հավելել են նախարարությունում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Հարավային Օսիան հաղորդել էր, որ վրացական ոստիկանությունն իր անցակետը տեղադրել է վիճելի սահմանային գոտում: Դրանից հետո Ցխինվալում հայտարարել են Վրաստանի հետ հակամարտության սրման սպառնալիքի մասին: